Հա

Այլ

03/02/2018 - 09:20

Գիտնականները քաշը գցելու դիւրին միջոց են գտել

Մայոյի (ԱՄՆ) կլինիկայի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք օրական վեց ժամ ոտքի վրայ են անցկացնում, աւելի հեշտութեամբ են քաշը կորցնում, քան նրանք, ովքեր նստակեաց կենսաձեւ են վարում: 

«alikonline.ir» - Մայոյի (ԱՄՆ) կլինիկայի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք օրական վեց ժամ ոտքի վրայ են անցկացնում, աւելի հեշտութեամբ են քաշը կորցնում, քան նրանք, ովքեր նստակեաց կենսաձեւ են վարում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է «MedicalXpress» կայքում զետեղւած մամուլի տեղեկագրում:

Մասնագէտները վերլուծել են 1184 մարդու մասնակցութեամբ 46 հետազօտութիւնների արդիւնքները, մարդիկ, որոնց միջին տարիքը կազմել է 33, իսկ միջին քաշը՝ 65 կիլոգրամ: Պարզւել է, որ կանգնած դիրքում մէկ րոպում 0.15 կիլոկալորիա աւելի է այրւում, քան նստած դիրքում: Վեց ժամ էքստրապոլյացիայի ժամանակ առաջին դէպքում անհետանում է լրացուցիչ 54 կիլոկալորիան:

Հետազօտողների խօսքով՝ դա նշանակում է, որ չորս տարւայ ընթացքում մարդը կարող է գցել տասը կիլոգրամ քաշ: Նստակեաց կենսաձեւը համարւում է ճարպակալման եւ ուղեկից հիւանդութիւնների զարգացման հիմնական գործօններից մէկը, ներառեալ շաքարախտը եւ սիրտանօթային համակարգի խանգարումները: Արեւմտեան երկրներում մարդիկ աթոռի վրայ օրական անցկացնում են 7-12 ժամ, ինչն առանձին դէպքերում կապւած չէ աշխատանքի հետ: Մինչդեռ սննդակարգն աւելի շատ է օգնում քաշը գցելուն, քան ֆիզիկական վարժութիւնները:

Այդ մասին Տեխասի համալսարանի սպորտային բժշկութեան պրոֆեսոր Ֆիլիպ Սթենֆորդը 2018 թւականի յունւարին յայտնել է «Science Alert» հրատարակութեանը տւած հարցազրոյցում: Գիտնականն այն կարծիքին է, որ ֆիզիկական վարժութիւնները շատ ժամանակ ու ջանքեր են պահանջում մարմնի զանգւածն զգալիօրէն նւազեցնելու համար: Միեւնոյն ժամանակ կարելի է սննդաբաժնից բացառել բարձր կալորիականութիւն ունեցող մթերքները, որոնք հարուստ են ճարպերով եւ ածխաջրերով, ինչը թոյլ կը տայ գօտկատեղի չափը նւազեցնել բաւականին կարճ ժամանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։