Հա

Այլ

03/02/2018

Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

«alikonline.ir» - Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հետազօտութիւնները, որոնք իրականացրել են գիտնականների միջազգային խումբը զարգացող երկրների տարածքում, ցոյց են տւել, որ այն տարածաշրջաններում, որոնց բնակչութիւնը տառապում է եոդի պակասից, աճող սերունդը «IQ»-ի մակարդակով միջինը 12.4-13 միաւորով  հետ է մնում բաւարար քանակութեամբ եոդ ստացող հասակակիցների համեմատ։

Ինչ վերաբերում է վեգանեան սննդակարգի կողմնակիցներին՝ ապա ըստ «University of Surrey» համալսարանի մասնագէտների հետազօտութեան արդիւնքների, նրանց մօտ եոդի պակասի ամենատարածւած պատճառներից մէկը կաթից ու կաթնամթերքից հրաժարւելն է։ Փորձագէտները համարում են, որ յղի կանանց սննդակարգում կովի կաթի բացակայութիւնը կարող է նրանց ապագայ սերնդին դարձնել աւելի հիմար։ Վերլուծելով «կաթի փոխարինողների» 47 տեսակներ (այդ թւում սոյայի, կոկոսի, նուշի ու վարսակի), հետազօտողները պարզել են, որ այդ մթերքները լաւագոյն դէպքում պարունակում են կովի կաթում պարունակւող եոդի զանգւածի 2 տոկոսը։

Սննդակարգից կաթը հանելու հիմնական պատճառներից մէկը աղիների գրգռման ու լակտոզայի անմարսելիութեան հետեւանքով գազագոյացման բարձրացման խնդիրներն են։ Բայց կոշտ վեգանեան սննդակարգը, որը վերջին տարիներին մեծ տարածում է գտել, սովորաբար կապակցւած չէ այդ խնդրի հետ՝ այդ սննդակարգին մարդիկ տարբեր պատճառներով են հետեւում ու դրանից նրանք ու նրանց երեխաները ոչ միշտ են շահում։

Գիտնականների խօսքով՝ սննդակարգում եոդի պակասը կարող է նաեւ առաջացնել քրոնիկ հոգնածութիւն՝ վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտումների հետեւանքով ։ Ու ամենակարեւորն այն է, որ յղիության ընթացքում եոդ քիչ գործածած մայրերից ծնւած նորածինները կարող են մտաւոր յետամնացութեան բախւել։ Իսկ երեխաների կողմից եոդի գործածման ցածր մակարդակն էլ իր հերթին կարող է ազդել նրանց մտաւոր զարգացման վրայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։