Հա

Այլ

Շաբաթ, 03 Փետրւարի 2018 11:40

«Airbus»-ը թռչող տաքսու առաջին յաջող թեստերն է անցկացրել

«A» ընկերութիւնը, որը բազաւորւած է ԱՄՆ-ում եւ «Airbus»-ի ստորաբաժանումն է, անօդաչու թռչող տաքսու յաջող փորձարկումներ է անցկացրել: Նման փոխադրամիջոցի ստեղծման նախագիծը կոչւում է «Vahana»: 

«alikonline.ir» - «A» ընկերութիւնը, որը բազաւորւած է ԱՄՆ-ում եւ «Airbus»-ի ստորաբաժանումն է, անօդաչու թռչող տաքսու յաջող փորձարկումներ է անցկացրել: Նման փոխադրամիջոցի ստեղծման նախագիծը կոչւում է «Vahana»: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Թեստերն անցկացւել են ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի Փենդլթոնի փորձարանում: Յունւարի 31-ին թռչող սարքը բարձրացել է հինգ մետր եւ այդ բարձրութեան վրայ գտնւել 53 վայրկեան: Փետրւարի 1-ին նախատիպն արել է նոյն բանը:

Ընկերութիւնում նշել են, որ սարքը կատարել է ինքնավար ռեժիմի բոլոր վարժութիւնները: Փորձարկումների յաջորդ փուլում նա պէտք է ոչ միայն պարզապէս օդ բարձրանայ, այլեւ թռչի մի որոշ տարածութիւն:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։