Հա

Այլ

03/02/2018 - 11:50

ԱՄՆ-ի ամենափոքր քաղաքն ընդամենը 1 բնակիչ ունի, որն ամէն տարի քաղաքապետ է ընտրւում

ԱՄՆ Նեբրասկա նահանգի քաղաքներից մէկը՝ Մոնովին, միայն մէկ բնակիչ ունի: Ըստ 2010-ին իրականացւած մարդահամարի՝ Մոնովին միակ գոյութիւն ունեցող քաղաքն է, որի բնակչութիւնը կազմում է 1 մարդ:

«alikonline.ir» - ԱՄՆ Նեբրասկա նահանգի քաղաքներից մէկը՝ Մոնովին, միայն մէկ բնակիչ ունի: Ըստ 2010-ին իրականացւած մարդահամարի՝ Մոնովին միակ գոյութիւն ունեցող քաղաքն է, որի բնակչութիւնը կազմում է 1 մարդ: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Oddity Central»-ը, քաղաքի միակ բնակիչը 84-ամեայ Էլսի Էյլերն է, ով նաեւ քաղաքապետ է, գրադարանավար, գանձապետ եւ այլն: Ամէն տարի նա քաղաքապետի ընտրութիւնների մասին յայտնող պաստառ է կախում պանդոկում եւ անգամ քւէարկում իր օգտին:

Դաշնային օրէնքը պարտադրում է նրան նոյնիսկ ճանապարհային երթեւեկութեան ամենամեայ ծրագիր կազմել, ինչպէս նաեւ 500 դոլարի հարկ վճարել: Էլսին կատարում է ողջ անհրաժեշտ թղթաբանութիւնն իր բնակավայրը ուրւական-քաղաքի վերածելուց փրկելու համար:

«Երբ ես ամէն տարի դիմում են կառավարութեանը ծխախոտի արտոնագրեր ստանալու համար, նրանք այն ուղարկում են գիւղի քարտուղարին, որը նոյնպէս ես եմ, եւ ես թղթերն ստորագրում եմ որպէս գործակատար եւ յանձնում ինքս ինձ: Ես երջանիկ եմ այստեղ, ես մեծացել եմ այստեղ, սովոր եմ այս կեանքին եւ գիտեմ, թէ ինչ եմ ուզում»,- ասել է միայնակ բնակչուհին ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։