Հա

Այլ

05/02/2018

Մոսկւան ձեան ծածկոյթի տակ է յայտնւել

Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաքի օդերեւութաբանական բիւրոյի փոխանցմամբ՝ Մոսկւայի շրջանում անցած հանգստեան օրերին գրանցւել են ձեան 44 մմ. տեղումներ: 

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաքի օդերեւութաբանական բիւրոյի փոխանցմամբ՝ Մոսկւայի շրջանում անցած հանգստեան օրերին գրանցւել են ձեան 44 մմ. տեղումներ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմութեան ընթացքում գրանցւել են ձեան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկւայում գրանցւել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրւար ամսին կազմում է 33 մմ.»,- նշւում է բիւրոյի հաղորդագրութիւնում:

Ինչպէս նշում է «gazeta.ru»-ն, մասնագէտների փոխանցմամբ՝ այսօր՝ փետրւարի 5-ին ձեան տեղումների քանակը կը նւազի ու կը կրի տեղային բնոյթ:

Մինչդեռ Մոսկւայի քաղաքապետ Սերգէյ Սոբեանինն իր թւիթերյան էջում տեղեկացրել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ մասնաւորապէս առատ տեղումների պատճառով աշակերտները կարող են դպրոց չյաճախել:

Նշւում է, որ քաղաքային իշխանութիւնները ձնամաքրման աշխատանքներում են ներգրաւել նաեւ զինւորականներին:

Աղբիւրը մանրամասնում է, որ Մոսկւայում ձեան տեղումների նախկին ռեկորդը սահմանւել էր 1957 թւականին: Այն ժամանակ գրանցւել էր մէկ օրում 11.2 մմ. տեղում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։