Հա

Այլ

05/02/2018

Անօթների առողջութեան համար 4 լաւագոյն մթերք

Մեծ քանակութեամբ շաքար եւ կենդանական ճարպեր պարունակող մթերքները միանգամայն բացասաբար են ազդում անօթների առողջութեան վրայ: Իսկ ո՞ր մթերքներն են օգտակար մեր սիրտ-անօթային համակարգի համար:

«alikonline.ir» - Մեծ քանակութեամբ շաքար եւ կենդանական ճարպեր պարունակող մթերքները միանգամայն բացասաբար են ազդում անօթների առողջութեան վրայ: Իսկ ո՞ր մթերքներն են օգտակար մեր սիրտ-անօթային համակարգի համար: Գրում է «news.am»-ը:

 

Նեխուր

Նեխուրը անոթների համար ամենաօգտակար մթերքներից մէկն է համարւում: Գիտնականների խօսքով՝ նեխուրի օգտագործումը նւազեցնում է արեան մէջ ստրեսի հորմոն կորտիզոլի պարունակութիւնը, որը վնասում է սրտամկանի առողջութիւնը: Դրանից բացի, նեխուրը արտերիաներն աւելի ճկուն է դարձնում եւ դանդաղեցնում դրանց պատերին աթերոսկլերոտիկ վահանակների նստւածքի պրոցեսները:

 

Ձիթապտղի իւղ

Ձիթապտղի իւղի կանոնաւոր օգտագործումը օգնում է պահպանել անօթային հիւսւածքի առաձգականութիւնը, նպաստում է անօթներում խոլեստերինային նստւածքների պակասեցմանը՝ դրանով նւազեցնելով թրոմբների առաջացման հաւանականութիւնը:

 

Աւոկադօ

Աւոկադոն անօթներին նոյնքան օգտակար է, որքան ձիթապտղի իւղը: Փորձագէտները խորհուրդ են տալիս շաբաթը 3 անգամ ուտել նւազագոյնը կէս աւոկադօ: Դրանից բացի խորհուրդ է տրւում ամէն օր ուտել սխտորի կէս պճեղ: Դրա մէջ պարունակւող ալլիցին նիւթի շնորհիւ սխտորն էապէս ամրացնում է իմունային համակարգը եւ պաշտպանում թրոմբներից:

 

Գազար

Անօթային խանգարումների կանխարգելման համար լաւ միջոց է նաեւ գազարը: Այն մեծ քանակութեամբ բետա կարոտին է պարունակում, որի շնորհիւ արեան մէջ խոլեստերինի մակարդակը կարգաւորւում է:

Յարակից լուրեր

  • Շատ ջուր խմելու 7 պատճառ
    Շատ ջուր խմելու 7 պատճառ

    Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու է պէտք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտւած է այնպիսի յատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:

  • Ծիրան ուտելու եօթ պատճառ
    Ծիրան ուտելու եօթ պատճառ

    Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը յայտնի է նաեւ որպէս ռետինոլ։ Այն ճարպալոյծ է իր միւս առաւելութիւններից բացի օգնում է պահպանել տեսողութիւնը։

  • Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար
    Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար

    Փողկապը տղամարդկանց առողջութեան համար վտանգաւոր է ճանաչւել։ «Science Alert» պարբերականը, վկայակոչելով Շլեզւիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիւանդանոցի մասնագէտների հետազօտութիւնը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթւածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։ 

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Հետազօտութիւն. «Վիտամիններն ու յաւելումները օգուտ չեն տալիս առողջութեանը»
    Հետազօտութիւն. «Վիտամիններն ու յաւելումները օգուտ չեն տալիս առողջութեանը»

    Ամենայաճախ գործածւող վիտամիններն ու յաւելումներն օգուտ չեն տալիս առողջութեանը, հաւաստիացնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։