Հա

Այլ

Երկուշաբթի, 05 Փետրւարի 2018 09:30

Ընթրիք իտալական թանգարանում կամ ստորջրեայ զբօսանք դէպի «Տիտանիկ». ընկերութիւնն իրականացնում է մեծահարուստների «շքեղ» ցանկութիւնները

Լոսանջելէսեան «Bluefish» ընկերութիւնը, որը սպասարկում է բացառապէս մեծահարուստներին, առաջարկում է կատարել նրանց իւրաքանչիւր քմահաճոյքը, սակայն ցանկութիւնների սահմանափակումներ կան նաեւ հարուստների համար: 

«alikonline.ir» - Մեծահարուստներից շատերին արդէն չեն հետաքրքրում թանկարժէք զարդերը, զբօսանաւերն ու վիլլաները. նրանք ցանկանում են նոր փորձառութիւն ձեռք բերել, որը եւս կարելի է շքեղութիւն համարել, քանի որ դա եւս թանկարժէք հաճոյք է:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «BBC»-ն, լոսանջելէսեան «Bluefish» ընկերութիւնը, որը սպասարկում է բացառապէս մեծահարուստներին, առաջարկում է կատարել նրանց իւրաքանչիւր քմահաճոյքը, սակայն ցանկութիւնների սահմանափակումներ կան նաեւ հարուստների համար:

Օրինակ, ընկերութիւնը պատրաստ է կազմակերպել 6 հոգու համար նախատեսւած մասնաւոր ընթրիք Ֆլորենտինայի «Galleria dell'Accademia» պատկերասրահում՝ Միքելանջէլոյի «Դաւիդ» քանդակի կողքին, իսկ այդ ընթացքում հիւրերի համար կարող է երգել յայտնի իտալացի տենոր Անդրէա Բոչելին:

Ֆանտաստիկ թւացող փորձառութիւնների շարքին է դասւում, օրինակ, բատիսկաֆով ուղեւորութիւն դէպի ովկիանոսի յատակին գտնւող «Տիտանիկ» նաւը:

Ի դէպ, եղել է դէպք, երբ յաճախորդը հետաքրքրւել է, թէ կարող են իր համար միջուկային մարտագլխիկի պայթիւն կազմակերպել, սակայն մերժում է ստացել:

Եզակի փորձառութիւն ապահովելու ասպարէզն այլ կերպ կոչւում է լիւքսային շուկայ, որը 2016-ին գնահատւում էր 860 մլրդ. եւրօ: Այս շուկայում էմպիրիկ շքեղութեան ծառայութիւնների մասնաբաժինը կազմում է 542 մլրդ. եւրօ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։