Հա

Այլ

06/02/2018 - 08:50

Բրիտանուհին 5 ոտք ունեցող գառնուկին, որպէս ընտանի կենդանի է պահում

Բրիտանական Դարհեմ կոմսութեան ագարակներից մէկում ծնւել է արտասովոր գառնուկ, որը 4-ի փոխարէն 5 ոտք ունի:

«alikonline.ir» - Բրիտանական Դարհեմ կոմսութեան ագարակներից մէկում ծնւել է արտասովոր գառնուկ, որը 4-ի փոխարէն 5 ոտք ունի: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, կենդանու տիրուհին՝ Էնջի Ջուվիթը, գառնուկին «յոյս» է անւանել, քանի որ այն, որքան էլ զարմանալի է, կարողացել է ողջ մնալ՝ չնայած, որ գէնետիկ մուտացիա ունի:

Յաւելեալ ոտքը, որը լիարժէք զարգացած է, կախւած է կողքից ու շարժման ընթացքում չի խանգարում կենդանուն:

Յայտնի է, որ տիրուհին մտադիր է հնգոտանի գառնուկին, որպէս ընտանի կենդանի պահել:

Աղբիւրը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայում հնգոտանի գառնուկները ծնւում են 1/1մլն. յարաբերակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։