Հա

Այլ

07/02/2018 - 08:40

Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

«alikonline.ir» - Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Հետազօտողները 9 տարի ուսումնասիրել են «China Kadoorie Biobank» (CKB) հետազօտութեանը մասնակցած 30-ից մինչեւ 79 տարեկան 456 հազար մարդու առողջական վիճակը եւ սննդային սովորութիւնները: Այս ընթացքում նրանց մօտ յայտնաբերւել է կերակրափողի քաղցկեղի 1731 դէպք:

Գիտնականները պարզել են, որ նման օնկոլոգիան 5 անգամ աւելի յաճախ է հանդիպում հիւանդների մօտ, որոնք կանոնաւորապէս տաք թէյ են խմել եւ ամէն օր 15 գրամից ոչ պակաս ալկոհոլ են օգտագործել: Միեւնոյն ժամանակ, կերակրափողի քաղցկեղը 2 անգամ աւելի յաճախ է գրանցւում տաք ըմպելիքներ նախընտրողների շրջանում, որոնք նաեւ ծխել են:

Հետազօտութեան հեղինակների ենթադրութեամբ՝ 65 աստճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանով ըմպելիքները ներքին օրգաններին ջերմային վնասւածք են հասցնում, ինչը կարող է մեծացնել օնկոլոգիայի առաջացման հաւանականութիւնը: Նրանք մարդկանց կոչ են անում զգոյշ վերաբերւել չափազանց տաք հեղուկներին, յատկապէս ծխախոտի եւ ալկոհոլի միաժամանակեայ օգտագործման դէպքում:

Չինացի գիտնականների հետազօտութիւնը հրապարակւել է «Annals of Internal Medicine» ամսագրում:

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։