Հա

Այլ

Չորեքշաբթի, 07 Փետրւարի 2018 08:50

Գիտնականները պարզել են՝ ինչու են տարեց մարդիկ աւելի յաճախ տառապում քաղցկեղով

Իմունային համակարգի թուլացումն այն բանի գլխաւոր պատճառներից մէկն է, որ տարեց մարդիկ անհամեմատ աւելի յաճախ են տառապում քաղցկեղով:

«alikonline.ir» - Իմունային համակարգի թուլացումն այն բանի գլխաւոր պատճառներից մէկն է, որ տարեց մարդիկ անհամեմատ աւելի յաճախ են տառապում քաղցկեղով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «PNAS» հանդէսում հրապարակւած յօդւածում:

«Առայժմ վաղ է այդ մասին խօսել, բայց եթէ մենք ճիշտ ենք, ապա այդ դէպքում կը ստացւի, որ քաղցկեղը հարկաւոր է բուժել ամենեւին ոչ այնպէս, ինչպէս դա անում են այսօր: Այժմ բոլոր ջանքերն ուղղւած են մուտացիաների ուսումնասիրման եւ դրա դէմ պայքարի վրայ:

Մենք չենք ասում, որ դրանք քաղցկեղ չեն առաջացնում, բայց հարց ենք տալիս՝ կարող է արդեօք դրանց կուտակումը տարիքի աճի համեմատ ինքնաբերաբար մեծացնել ուռուցքի ի յայտ գալու հաւանականութիւնը»,- պատմում է Դանդիի համալսարանի (Շոտլանդիա) աշխատակից Թէա Նիւմանը:

Քաղցկեղն այսօր համարւում է մարդու մահւան գլխաւոր պատճառներից մէկը զարգացած երկրներում, եւ դրա գլխաւոր առանձնայատկութիւնը կարելի է նշել այն, որ դրա առաջացման յաճախականութիւնը նկատելիօրէն մեծանում է առաջացած տարիքում: Նիւմանը եւ նրա գործընկերները կարծում են, որ բջիջներում մուտացիաների կուտակումը գլխաւոր պատճառը չէ այն բանի, թէ ինչու է քաղցկեղն աւելի յաճախ ախտահարում տարեցներին՝ ուշադրութիւն դարձնելով մի հասարակ բանի վրայ, որը կապւած է մարդու մարմնի ծերացման հետ:

Ոստի, ինչպէս նշում են կենսաբանները, քաղցկեղի դէմ արդիւնաւէտ պայքարելու համար հարկաւոր է ոչ միայն ճնշել վտանգաւոր մուտացիաների զարգացումը, այլեւ խթանել ամբողջ իմունային համակարգի աշխատանքը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստ»-ի գործակալութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականներ. «Ցածր կալորիականութեամբ դիետաները կարող են վնասել սրտին»
    Գիտնականներ. «Ցածր կալորիականութեամբ դիետաները կարող են վնասել սրտին»

    Ցածր կալորիականութեամբ դիետաները օգնում են նիհարել, սակայն սրտի համար շատ վտանգաւոր են, պնդում են «Oxford University»-ի գիտնականները: Ըստ նրանց՝ կալորիականութեան սահմանափակման պայմաններում սրտի մկանների աշխատանքում կարող են փոփոխութիւններ առաջանալ, որոնք իրենց հերթին կարող են յանգեցնել սրտի դիսֆունկցիայի:

  • Խաղողը կարող է գործիք դառնալ դեպրեսիայի դէմ պայքարում
    Խաղողը կարող է գործիք դառնալ դեպրեսիայի դէմ պայքարում

    Խաղողի կազմի մէջ մտնող միացութիւնը  կարող է արդիւնաւէտ գործիք դառնալ դեպրեսիայի դէմ պայքարում։

    Խօսքը դիհիդրոկոֆեինային թթւի եւ մալւիդին-3-Օ-գլիւկոզիդի մասին է, որոնց կապը դեպրեսիայի հետ պարզել են «Icahn School of Medicine at Mount Sinai»-ի գիտնականները:

  • Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել
    Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

    Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

  • Գիտնականները քաշը գցելու դիւրին միջոց են գտել
    Գիտնականները քաշը գցելու դիւրին միջոց են գտել

    Մայոյի (ԱՄՆ) կլինիկայի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք օրական վեց ժամ ոտքի վրայ են անցկացնում, աւելի հեշտութեամբ են քաշը կորցնում, քան նրանք, ովքեր նստակեաց կենսաձեւ են վարում: 

  • Գիտնականները ցերեկային քունը կապել են ալցհայմերի հիւանդութեան հետ
    Գիտնականները ցերեկային քունը կապել են ալցհայմերի հիւանդութեան հետ

    Մարդիկ, որոնց մօտ քնկոտութիւն է նկատւում ցերեկային ժամերին, աւելի  են հակւած ալցհայմերի հիւանդութեանը։ Այսպիսի եզրակացութեան են եկել Վաշինգթոնի համալսարանի բժիշկները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։