Հա

Այլ

Չորեքշաբթի, 07 Փետրւարի 2018 09:00

Սննդակա՞րգ, թէ՞ սպորտ. Ո՞րն է աւելի շատ օգնում նիհարել

Նստակեաց կենսակերպը եւ սխալ սննդակարգը այն հիմնական պատճառներն են համարւում, որոնց հետեւանքով մարմնի աւելորդ զանգւածով մարդիկ տարեցտարի աւելի են գիրանում: Այդուհանդերձ, դիետոլոգների շրջանում միասնական կարծիք չկայ, որ սպորտը կամ հաւասարակշռւած սնւելը լաւ կազմւածք պահպանելու համար առաւել կարեւոր են: 

«alikonline.ir» - Նստակեաց կենսակերպը եւ սխալ սննդակարգը այն հիմնական պատճառներն են համարւում, որոնց հետեւանքով մարմնի աւելորդ զանգւածով մարդիկ տարեցտարի աւելի են գիրանում: Այդուհանդերձ, դիետոլոգների շրջանում միասնական կարծիք չկայ, որ սպորտը կամ հաւասարակշռւած սնւելը լաւ կազմւածք պահպանելու համար առաւել կարեւոր են: Գրում է «news.am»-ը:

Նիհարելու ո՞ր ռազմավարութիւնն աւելի շատ օգուտ կը տայ. այս հարցը որոշել են պարզել ԱՄՆ Թեխասի համալսարանի (University of Texas) հետազօտողները: Նրանց կարծիքով՝ շատ բան է կախւած, թէ մարդն ինչպիսի կենսակերպ է վարում  եւ որքան ժամանակ է պատրաստ իր առողջութեանը յատկացնել: Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «American Journal of Clinical Nutrition» գիտական ամսագրում:

Հետազօտութեան հեղինակ, դիետոլոգ Ֆիլիպ Սթենֆորդը նշել է, որ սննդակարգը եւ որոշակի մթերքների սահմանափակ օգտագործումը ընտրութեան տարբերակ է նրանց համար, ովքեր աշխատանքային լարւած գրաֆիկ ունեն եւ ֆիզիկական ակտիւութեամբ կանոնաւոր զբաղւելու հնարաւորութիւն չունեն:

Այսպիսի մարդիկ հեշտ են հրաժարւում, օրինակ, շոկոլադէ բատոնից, ինչը թոյլ կը տայ աւելորդ կալորիաներ չստանալ, որոնք այրելու համար կը պահանջւի որոշակի քանակութեամբ ֆիզիկական վարժութիւններ կատարել: Այսպիսով, մարդկանց, որոնք ժամանակ չունեն զբօսնելու կամ մարզասարքերի դահլիճում անցկացնելու համար, խորհուրդ է տրւում առաջին հերթին ուշադրութիւն դարձնել ճիշտ սնւելուն:

Հաւասարակշռւած սննդակարգը առաջնահերթ դերակատարում ունի միայն կարճաժամկէտ հեռանկարում, այնպէս որ՝ ֆիզիկական լաւ վիճակ ունենալու եւ վայելուչ կազմւածք պահպանելու համար վարժութիւններն անհրաժեշտ են: Մարդը որքան ֆիզիկապէս զարգացած է, այնքան շատ կալորիա կը կարողանայ այրել օրւայ ընթացքում: Սա բացատրւում է այն հանգամանքով, որ զարգացած մկանունքում էներգափոխանակութիւնը զգալիօրէն աւելի բարձր է, քան ճարպային հիւսւածքում, որը մարմնի ավելորդ զանգվածով մարդկանց մոտ գերակայում է: Դրանից բացի, կանոնաւոր ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնները ամբողջ նիւթափոխանկութիւնը վերափոխում են սնունդի հետ ստացած էներգիայի կուտակման/ծախսման աւելի արագ եւ ճկուն ուղիների: Նման մօտեցումը գործում է երկարաժամկէտ հեռանկարում՝ կանխելով ճարպակալումն ու այլ հիւանդութիւնները, որոնք կապւած են նիւթափոխանակութեան հետ:

Այնուամենայնիւ, ճիշտ սննդակարգի եւ խնամքով ընտրւած մարզումների համալիրի զուգակցումը կօգնի առաւելագոյն արդիւնաւէտութեամբ ազատւել աւելորդ կիլոգրամներից եւ գեղեցիկ կազմւածք ձեռք բերել:

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականները քաշը գցելու դիւրին միջոց են գտել
    Գիտնականները քաշը գցելու դիւրին միջոց են գտել

    Մայոյի (ԱՄՆ) կլինիկայի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք օրական վեց ժամ ոտքի վրայ են անցկացնում, աւելի հեշտութեամբ են քաշը կորցնում, քան նրանք, ովքեր նստակեաց կենսաձեւ են վարում: 

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել
    Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել

    Գիտնականները պարզել են, թէ ինչու որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել: Նոր հետազօտութեան հեղինակները կարծում են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց ճարպային բջիջները լիզիլոկսիդազա (LOX) կոչւող մոլեկուլի աւելի բարձր էքսպրեսիա ունեն: «LOX»-ը կապւած է ֆիբրոզի հետ, եւ ինչպէս նախկինում ցոյց են տւել գիտական հետազօտութիւնները՝ խանգարում է քաշի նւազմանը:

  • Օրւայ ո՞ր ժամին է կարելի ածխաջրեր օգտագործել
    Օրւայ ո՞ր ժամին է կարելի ածխաջրեր օգտագործել

    Ածխաջրերի մեծ քանակութեամբ օգտագործումը, յատկապէս եթէ «արագ» ածխաջրեր են՝ շաքար, սպիտակ հաց, բրինձ կամ մակարոն, չափազանց վտանգաւոր է առողջութեան եւ իրանի համար: Եթէ դուք կերակուր էք ուտում, որը մեծ քանակութեամբ «արագ» ածխաջրեր եւ քիչ քանակութեամբ սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք կարող էին դրանց իւրացման պրոցեսն արգելակել, արեան մէջ գլիւկոզայի մակարդակն արագ բարձրանում է:

  • Ինչո՞ւ է այդքան վտանգաւոր նոյն տեղում երկար նստելը
    Ինչո՞ւ է այդքան վտանգաւոր նոյն տեղում երկար նստելը

    Եթէ մարդը նոյն տեղում երկար է նստում, նրա մօտ ճարպաշերտեր են առաջանում, ըստ որում՝ ներքին օրգանների շուրջը, ինչն առողջութեան համար շատ վտանգաւոր է: Նրա կազմւածքի վրայ սա կարող է անմիջապէս չանդրադառնալ, բայց 2-րդ տիպի դիաբետի եւ սրտի հիւանդութիւնների հաւանականութիւնը նկատելիօրէն կաճի, նախազգուշացնում են մասնագէտները: 

  • Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն
    Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն

    Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպէն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը աւելորդ քաշի առաջացման է բերում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ քնի լրացուցիչ քանակութիւնը նւազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, աւելի քան 30 տոկոս: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։