Հա

Այլ

07/02/2018

Խաղողը կարող է գործիք դառնալ դեպրեսիայի դէմ պայքարում

Խաղողի կազմի մէջ մտնող միացութիւնը  կարող է արդիւնաւէտ գործիք դառնալ դեպրեսիայի դէմ պայքարում։

Խօսքը դիհիդրոկոֆեինային թթւի եւ մալւիդին-3-Օ-գլիւկոզիդի մասին է, որոնց կապը դեպրեսիայի հետ պարզել են «Icahn School of Medicine at Mount Sinai»-ի գիտնականները:

«alikonline.ir» - Խաղողի կազմի մէջ մտնող միացութիւնը  կարող է արդիւնաւէտ գործիք դառնալ դեպրեսիայի դէմ պայքարում։ Գրում է «news.am»-ը:

Խօսքը դիհիդրոկոֆեինային թթւի եւ մալւիդին-3-Օ-գլիւկոզիդի մասին է, որոնց կապը դեպրեսիայի հետ պարզել են «Icahn School of Medicine at Mount Sinai»-ի գիտնականները:

Դեպրեսիայի դէմ հիմնական դեղամիջոցները օգնում են միայն դէպքերի կէսի ժամանակ եւ յաճախ լուրջ կողմնակի ազդեցութիւն են ունենում: Հետեւաբար այս միացութեան օգտագործումը կարող է շատ օգուտ տալ:

Ներկայումս գոյութիւն ունեցող հակադեպրեսանտները ուղղւած են սերոտոնինի, դոֆամինի եւ այլ նէյրոմեդիատորների կարգաւորմանը: Իսկ դեպրեսիան կապւած է մի շարք այլ պատճառների հետ: Օրինակ խաթարւում է իմունային համակարգի աշխատանքը, ինչպէս նաեւ խախտւում է նէյրոնների միջեւ ազդակների փոխանցման գործընթացը: Խաղողի մէջ պարունակւող նիւթերը օգնում են այն ժամանակ, երբ աւանդական դեղերը անզօր են, պարզւել է «Nature Communications»-ում հրապարակւած հետազօտութեան մէջ:

Մասնագէտները յայտնաբերել են, որ խաղողահիւթի մէջ պոլիֆենոլների եւ խաղողի կորիզների համադրութիւնը արդիւնաւէտօրէն նւազեցնում է փորձերի ժամանակ մկների մօտ դեպրեսիայի ախտանշանների արտայայտւածութիւնը: Գիտնականները յոյս ունեն, որ յայտնաբերւած միացութիւնների եւ գոյութիւն ունեցող դեղամիջոցների համադրոթիւնը կօգնի յաղթել դեպրեսիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։