Հա

Այլ

12/02/2018

Ամենաթանկարժէք «Aston Martin»-ն աճուրդի է հանւել 15 մլն. ֆունտ ստեռլինգով

Բրիտանական «Bonhams» աճուրդի տունը վաճառքի է հանել 1961 թւականի արտադրութեան «Aston Martin DB4GT Zagato 2 VEV» լեգենդար մոդելը:

«alikonline.ir» - Բրիտանական «Bonhams» աճուրդի տունը վաճառքի է հանել 1961 թւականի արտադրութեան «Aston Martin DB4GT Zagato 2 VEV» լեգենդար մոդելը:

Ըստ «tert.am»-ի ինչպէս յայտնում է «Life.ru»-ն, մեքենայի կողմնորոշիչ գինը 15 մլն. ֆունտ ստեռլինգ է: Ներկայ պահին այն ամենաթանկարժէք բրիտանական մեքենան է Եւրոպայում: Ողջ աշխարհում տւեալ մոդելից ընդամենը 19 օրինակ կայ:

Աւտոմեքենան 1961-62 թթ. մասնակցել է միջազգային աւտոմրցարշաւներին: Բրիտանական մոդելը մրցել է «Ferrari 250 GT SWB» եւ «Ferrari 250 GTO Berlinetta» մակնիշի մեքենաների հետ: Ժամանակին մեքենան վարել է «Ֆորմուլա 1»-ի երկակի չեմպիոն Ջիմ Քլարքը:

Շարժիչի աշխատանքային ծաւալը կազմում է 3.7 լիտր, իսկ հզօրութիւնը՝ 314 ձիաուժ: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան զարգացնում է 6.1 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 247 կմ/ժամ:

Նախատեսւում է, որ մեքենան աճուրդով կը վաճառւի 2018-ի յուլիսի 13-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։