Հա

Այլ

Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 08:20

6 մլն. դոլար. «Jacob & Co.»-ն ներկայացրել է 276 հատ դեղին ադամանդով զարդարւած ժամացոյց

Հանրայայտ «Jacob & Co.» ժամագործական ընկերութիւնը ստեղծել է 6 մլն. դոլար արժողութեամբ բացառիկ ժամացոյց, որը զարդարւած է հատընտիր դեղին ադամանդներով:

«alikonline.ir» - Հանրայայտ «Jacob & Co.» ժամագործական ընկերութիւնը ստեղծել է 6 մլն. դոլար արժողութեամբ բացառիկ ժամացոյց, որը զարդարւած է հատընտիր դեղին ադամանդներով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches» կայքը, ուշագրաւ նմուշը ստացել է իրեն սազական «Millionnaire» անւանումը:

Ընդհանուր առմամբ, ժամացոյցի վրայ կայ ընդհանուր 127.45 կարատ քաշով դեղին ադամանդ:

Յայտնի է, որ «Jacob & Co.» ընկերութիւնը 18 կարատանոց ոսկուց պատրաստւած ժամացոյցի համար անհրաժեշտ 276 հատ դեղին ադամանդները գտնելու վրայ 2 տարի է ծախսել:

«Նա, ով կը գնի «Millionnaire»-ը, կը լինի այնպիսի մէկը, ով կարող է իրեն թոյլ տալ ձեռք բերել ցանկացած տեսակի զարդ կամ ժամացոյց, սակայն ուզում է իրապէս բացառիկ ու անգին նմուշի տէր դառնալ: Սա այնպիսի ժամացոյց չէ, որը կարելի է ամէն օր կրել: Դրա գնորդը, հաւանաբար, կը լինի հաւաքորդ»,- նշել է ընկերութեան ղեկավար Ջէյքոբ Արաբոն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։