Հա

Այլ

19/02/2018 - 08:00

«Mercedes»-ը Ժնեւեան աւտոսրահում կը ներկայացնի իր առաջին սերիական էլեկտրական քրոսովերը

Գերմանական «Mercedes-Benz» ընկերութիւնը մարտին կայանալիք Ժնեւեան աւտոսրահում կը ներկայացնի իր առաջին սերիական էլեկտրամեքենան՝ «EQC» քրոսովերը, ինչպէս նաեւ դիզելային եւ էլեկտրական հիբրիդների շարքը: 

«alikonline.ir» - Գերմանական «Mercedes-Benz» ընկերութիւնը մարտին կայանալիք Ժնեւեան աւտոսրահում կը ներկայացնի իր առաջին սերիական էլեկտրամեքենան՝ «EQC» քրոսովերը, ինչպէս նաեւ դիզելային եւ էլեկտրական հիբրիդների շարքը: Գրում է «tert.am»-ը:

«motor.ru»-ի հաղորդմամբ՝ ակնկալւում է, որ նոր շարքի ներկայացուցիչներից մէկը կը լինի «C400d EQ Power» մոդելի նորագոյն տարբերակը:

«EQC» քրոսովերը առաջինը կը լինի «EQ» դասի էլեկտրամեքենաների նոր շարքում: Սերիական արտաճանապարհայինի նախատիպը ներկայացւել էր 2016-ի սեպտեմբերին: «Generation EQ» կոնցեպտային մեքենան համալրւել էր ընդհանուր 408 ձիաուժ զարգացնող 2 էլեկտրաշարժիչով, որոնք ապահովում էին 500 կմ տարածութեան յաղթահարումը մէկ լիցքաւորմամբ:

Էլեկտրաքրոսովերից եւ հիբրիդային մոդելներից բացի Ժնեւում կը կայանայ նաեւ «Mercedes-AMG GT Coupe 4» դռնանի կուպէի եւ C-դասի նոր սեդանի դեբիւտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։