Հա

Այլ

22/02/2018

«Amazon»-ն ստեղծողն սկսել է ժամացոյց կառուցել 10 հազար տարւայ համար

«Amazon» ինտերնետ-ընկերութեան հիմնադիր Ջէֆ Բեզոսն սկսել է մեխանիկական ժամացոյցի կառուցումը, որն առանց մարդու միջամտութեան կաշխատի տասը հազար տարի: Այս մասին նա պատմել է իր «Twitter»-ում եւ զետեղել է սարքի մոնտաժման մասին տեսահոլովակ:

«alikonline.ir» - «Amazon» ինտերնետ-ընկերութեան հիմնադիր Ջէֆ Բեզոսն սկսել է մեխանիկական ժամացոյցի կառուցումը, որն առանց մարդու միջամտութեան կաշխատի տասը հազար տարի: Այս մասին նա պատմել է իր «Twitter»-ում եւ զետեղել է սարքի մոնտաժման մասին տեսահոլովակ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«500 ֆուտ (152,4 մետր) բարձրութիւն, ամէն ինչ մեխանիկական է, գործողութեան մէջ է դրւում ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանային ցիկլերով»,- գրել է ձեռնարկատէրը:

Ինչպէս ճշտում է «Fox News»-ը, Բեզոսը նախագծում ներդրել է 42 միլիոն դոլար: Ժամացոյցը կառուցւում է արեւմտեան Տեխասում՝ լեռան խորքում: 2011 թւականին գործարարը դրա մասին այսպէս է ասել. «Տասը հազար տարում Միացեալ Նահանգները կը դադարի գոյութիւն ունենալ: Ամբողջ քաղաքակրթութիւններ կը զարգանան ու անկում կապրեն: Կը ներդրւեն կառավարման նոր համակարգեր: Դուք չէք կարող պատկերացնել աշխարհը՝ ոչ ոք չի կարող, բայց մենք կը փորձենք այս ամէնով անցնել ժամացոյցի միջոցով»:

Ժամացոյցի տեղակայումն աւարտելու ստոյգ ժամկէտ առայժմ չկայ: Նշւում է, որ սարքն այցելուների համար կը բացեն, երբ ամէն ինչ պատրաստ լինի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։