Հա

Այլ

27/02/2018 - 08:13

Գիտնականները Եգիպտոսում հին դամբարան են գտել «անդրշիրիմեան աշխարհից ուղերձով»

Գիտնականները Եգիպտոսում յայտնաբերել են հին դամբարան, որի տասնեակ սարկոֆագները պարունակում են «ուղերձներ անդրշիրիմեան աշխարհից»:

«alikonline.ir»- Գիտնականները Եգիպտոսում յայտնաբերել են հին դամբարան, որի տասնեակ սարկոֆագները պարունակում են «ուղերձներ անդրշիրիմեան աշխարհից»: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «BBC»-ն։

Դամբարանը գտնւում է Կահիրէի հարաւում՝ Էլ Մինիա քաղաքի մօտ, որտեղ պեղումներ են իրականացւելու առաջիկայ հինգ տարիներին։ Գիտնականների կարծիքով, դամբարանը աւելի քան երկու հազար տարեկան է։ Հին յուշարձանների հարցերով նախարար Հալեդ ալ-Անանին յայտնել է, որ դամբարանում յայտնաբերւել է քառասուն սարկոֆագ, թանկարժէք իրեր, կերամիկա ու ոսկեայ դիմակ։ Ալ Անանիի խօսքով՝ այդ դամբարանային համալիրը պատկանում է Ք․ ա մօտ 300 թւականին՝ փարաւոնների կառավարման վերջին դարաշրջանին։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։