Հա

Այլ

27/02/2018

Փարիզը «կանաչ քաղաքների» վարկանիշում ամենավերջին տեղում է

Փարիզը «կանաչ քաղաքների» վարկանիշում ամենավերջին տեղն է զբաղեցնում: Առաջին տեսղում Սինգապուրն է:

«alikonline.ir»- Փարիզը «կանաչ քաղաքների» վարկանիշում ամենավերջին տեղն է զբաղեցնում: Առաջին տեսղում Սինգապուրն է: Տեղեկացնում է «news.am»-ը:

Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների խումբը հաշւել է, թէ որքան ծառեր կարող են տեսնել  տարբեր քաղաքների բնակիչները՝ զբօսնելով փողոցներում:

Հիմնւելով «Google Maps»-ի նկարների վրայ՝ «Senseable City Lab» լաբորտարորինա ստեղծել է քաղաքների այսպէս կոչւած «կանաչ քարտէզ»՝ «Treepdia»: Լաբորատորիայում ստեղծւած ալգորիթմը հաշւարկում է քաղաքների այսպէս կոչւած «կանաչ ինդեքսը» (Green view index, GVI) այն դնելով «Google Maps» քարտէզի վրայ:

«Treepdia»-ի դասակարգման համաձայն՝ աշխարհի «ամենականաչ» քաղաքը Սինգապուրն է, որի «կանաչ ինդեքսը» 29.3 տոկոս է: Դա նշանակում է, որ իւրաքանչիւր բնակիչ տեսնում է համայնապատկեր, որի մէկ երրորդը կանաչապատւած է: 2-րդ տեղում կանադական Վանկուվերն է եւ աւստրալական Սիդնէյը՝ միանման «GVI»-ով՝ 25.9 տոկոս: 3-րդում Եոհանեսբուրգն է (23.6 տոկոս): Եւրոպայում ամենականաչ մեգապոլիսը Ֆրանկֆուտն է (21.5 տոկոս), Ժնեւը (21.4 տոկոս) եւ Ամստերդամը (20.6տոկոս):

«Կանաչ քարտէզը» ընդգրկում է ընդամենը 27 քաղաք, որոնցից Փարիզը յայտնւել է վերջին տեղում` 8.8 տոկոս ամենաթոյլ ինդեքսով:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։