Հա

Այլ

03/03/2018 - 09:00

Ինչպէս են բրիտանական համալսարանները խրախուսում ուսանողներին ապրել առանց սմարթֆոնների

Մեծ Բրիտանիայում նոր յաւելւած են գործարկում, որը պարգեւատրում է ուսանողներին այն ժամանակահատւածի համար, որը նրանք առանց սմարթֆոնի են անցկացրել:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում նոր յաւելւած են գործարկում, որը պարգեւատրում է ուսանողներին այն ժամանակահատւածի համար, որը նրանք առանց սմարթֆոնի են անցկացրել: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «BBC»-ն, «Hold» յաւելւածը ստեղծել են երեք ուսանող, որոնք ծանօթացել են Կոպենհագենի բիզնես դպրոցում: Նրանք ցանկանում էին ստեղծել մի բան, որը կօգնէր պայքարել գաջեթներից կախւածութեան դէմ:

Նոր յաւելւածը մեծ տարածում է գտել Սկանդինաւեան երկրներում: Նորւեգիայում, Դանիայում եւ Շւեդիայում այն օգտագործում է աւելի քան 120 հազար մարդ:

Լոնդոնեան տնտեսագիտական դպրոցում անցկացւած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ ուսանողները, ովքեր չեն օգտագործել իրենց սմարթֆոնները դպրոցի տարածքում, 6.4 տոսկոսով աւելի բարձր ցուցանիշներ են գրանցել ստուգարքի ժամանակ:

Նորաստեղծ յաւելւածն առաջարկել են թագաւորութեան ողջ տարածքում գտնւող 170 համալսարանի: Այն աշխատում է ինչպէս «Android», այնպէս էլ «iOS» օպերացիոն համակարգերով: 

Ուսանողները 10-ական միաւոր կը ստանան իւրաքանչիւր 20 րոպէի համար, երբ սմարթֆոն չեն օգտագործի 07:00-23:00-ն ընկած ժամականահատւածում: Խրախուսական ծրագրի շրջանակում նրանք այդ միաւորները կարող են փոխանակել անվճար սուրճի, հագուստի կամ կինոյի տոմսի հետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։