Հա

Այլ

Շաբաթ, 03 Մարտի 2018 10:00

«Porsche»-ն պնդում է, որ իր առաջին էլեկտրամեքենան կը մրցակցի եւ կը գերազանցի «Tesla Model S»-ին

Գերմանական աւտոարտադրողի առաջին ամբողջութեամբ էլեկտրական «Mission E» մոդելը թողարկւելու է 2019-ին, իսկ այժմ ընկերութիւնը ներկայացրել է մեքենայի մի շարք նոր տեխնոլոգիական յատկանիշները:

«alikonline.ir» - Գերմանական աւտոարտադրողի առաջին ամբողջութեամբ էլեկտրական «Mission E» մոդելը թողարկւելու է 2019-ին, իսկ այժմ ընկերութիւնը ներկայացրել է մեքենայի մի շարք նոր տեխնոլոգիական յատկանիշները:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Business Insider-ը», «Porsche»-ի էլեկտրական մոդելների բաժնի ղեկավար Ստեֆան Վեկբախը յայտարարել է, որ «Mission E»-ն առաւել արդիւնաւէտ կը լինի, քան բարձրակարգ էլեկտրական մեքենաներից շատերը, ինչպէս օրինակ՝ ամերիկեան «Tesla Model S»-ը:

Նրա խօսքով՝ գերմանական մոդելը 100 կմ/ժամ արագութիւնը կարող է զարգացնել 3.5 վայրկեանում: Այս առումով այն այնքան էլ մրցունակ չէ «Model S»-ի հետ, որն այդ արագութեանը կարող է հասնել 2.5 վայրկեանում: Մեքենան, սակայն, մէկ լիցքաւորմամբ կը կարողանայ 482 կմ. տարածութիւն անցնել, իսկ յաւելեալ 20 րոպէ լիցքաւորմամբ՝ եւս 400 կմ.:

Գերմանացի մասնագէտը յուշել է նաեւ վարորդի օգնական համակարգի գործառոյթի առկայութեան մասին, ինչպէս օրինակ` աւտոմատ կերպով կայանելու, կանգ առնելու եւ երթեւեկութիւնը շարունակելու գործառոյթները:

«Mission E» մոդելը կարեւորագոյն նշանակութիւն ունի «Porsche»-ի համար, քանի որ այն նախատեսւած է շքեղ դասի էլեկտրամեքենաների շուկայում ամերիկեան «Tesla»-ի հետ մրցակցելու համար:

Related items

Image Gallery

{gallery}45623{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ