Հա

Այլ

04/03/2018 - 08:00

Գիտնականները պինգւինների նոր բնակավայր են յայտնաբերել Անտարկտիդայում

Գիտնականների միջազգային խումբն Անտարկտիդայի՝ քիչ ուսումնասիրւած շրջանում Ադելի պինգւինների (անտարկտիկական պինգւինների ցեղատեսակ) բազմաքանակ գաղութ է յայտնաբերել:

«alikonline.ir» - Գիտնականների միջազգային խումբն Անտարկտիդայի՝ քիչ ուսումնասիրւած շրջանում Ադելի պինգւինների (անտարկտիկական պինգւինների ցեղատեսակ) բազմաքանակ գաղութ է յայտնաբերել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «iz.ru»-ն՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակւած տւեալները, սահմանափակ տարածութեան վրայ շուրջ 1.5 մլն. կենդանի է բնակւում:

Կենսաբանները տեղանքը յայտնաբերել են՝ մայրցամաքում պինգւինների միգրացիոն ճանապարհներն ուսումնասիրելով: Նրանց հետքի վրայ դուրս գալ գիտնականներին թոյլ են տւել տիեզերքից արւած լուսանկարները: 

Ընդհանուր առմամբ, 750 հազար բոյն է յայտնաբերւել: Գիտնականները նախկինում կարծում էին, որ այս շրջանում 5 անգամ աւելի քիչ կենդանի կայ: Նոր ուսումնասիրութեան համաձայն՝ այնտեղ բնակւում է այս ցեղատեսակի պինգւինների մօտ 55 տոկոսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։