Հա

Այլ

04/03/2018

Ստիւէն Հոքինգը պատմել է, թէ ինչից է սկսւել Տիեզերքը

Բրիտանացի ֆիզիկոս եւ գիտութեան մասսայականացնող Ստիւէն Հոքինգը «StarTalk» հաղորդման ժամանակ պատասխանել է հարցին, թէ ինչ է եղել Մեծ պայթիւնից եւ Տիեզերքի առաջացումից առաջ: 

«alikonline.ir» - Բրիտանացի ֆիզիկոս եւ գիտութեան մասսայականացնող Ստիւէն Հոքինգը «StarTalk» հաղորդման ժամանակ պատասխանել է հարցին, թէ ինչ է եղել Մեծ պայթիւնից եւ Տիեզերքի առաջացումից առաջ: Ըստ «news.am»ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոչինչ գոյութիւն չունէր»,- ասել է Հոքինգը: Անդրադառնալով Էյնշտէյնի յարաբերականութեան ընդհանուր տեսութեանը` նա բացատրել է, որ ըստ դրա, տարածութիւնն ու ժամանակը ձեւաւորում է տարածաժամանակային կոնտինուումը, որը դեֆորմացւում է զանգւածի եւ էներգիայի ազդեցութեամբ:

Նա բացատրել է, որ քւանտային ձգողականութեան մէջ Էւկլիդէսի մօտեցում է տեսնում:

«Համաձայն Էւկլիդէսի մօտեցման,  երեւակայական ժամանակում Տիեզերքի պատմութիւնը չորս չափումներում իրենից ծռւախ մակերեւոյթ է ներկայացնում՝ Երկրի մակերեսի նման»,- յաւելել է նա:

Նրա խօսքով՝ ինքը ամերիկացի ֆիզկիոս Ջէյմզ Հարթլի հետ ձեւակերպել են սահմանների բացակայութեան մասին վարկած, որի համաձայն Տիեզերքի սահմանային պայմանն այն է, որ նա սահմաններ չունի:

Այսպիսով, ըստ նրա, Տիեզերքի սկիզբը կարելի է պատկերացնել Երկրի Հարաւային բեւեռի տեսքով՝ որպէս կէտ, որտեղ գործում են ֆիզիկայի սովորական օրէնքները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։