Հա

Այլ

Կիրակի, 04 Մարտի 2018 09:10

«Ferrari»-ի ամենատարօրինակ մոդելներից մէկը վաճառքի կը հանւի

Բրիտանական «Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի կը հանի բացառիկ մեքենայ՝ «Ferrari 328 GTS Conciso» կոնցեպտը, որը ստեղծւել էր «Bernd Michalak Design Studio» գերմանական դիզայներական ստուդիայի կողմից:

«alikonline.ir» - Բրիտանական «Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի կը հանի բացառիկ մեքենայ՝ «Ferrari 328 GTS Conciso» կոնցեպտը, որը ստեղծւել էր «Bernd Michalak Design Studio» գերմանական դիզայներական ստուդիայի կողմից:

«tert.am»-ի՝ ինչպէս նշում է «motor.ru»-ն, մի օրինակով ստեղծւած մեքենայի գնի մասին տեղեկութիւն չկայ:

Սպորտային մոդելը, որը համարւում է «Ferrari»-ի ամենատարօրինակ մոդելներից մէկը, կառուցւած է «Ferrari 328 GTS»-ի շասսիի հիմքով: Այն չունի տանիք, դռներ:

Կոնցեպտը համալրւած է 3.2 լ աշխատանքային ծաւալով, 274 ձիաուժ հզօրութեամբ «V8» շարժիչով, որը 0-100 կմ./ժ արագութիւն է զարգացնում 5 վայրկեանում: Մինչդեռ դրա զարգացրած առաւելագոյն արագութիւնը 278 կմ./ժ է:

«Ferrari 328 GTS Conciso»-ի շնորհանդէսը կայացել է 1993 թ.՝ Ֆրանկֆուրտի աւտոսրահում:

Related items

Image Gallery

{gallery}45641{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ