Հա

Այլ

04/03/2018

«Porsche»-ն մտադիր է թռչող ուղեւորատար տաքսիներ ստեղծել

Գերմանական «Volkswagen» կոնցեռնի մէջ մտնող սպորտային աւտոմեքենաների արտադրող «Porsche»-ն մտադիր է թռչող ուղեւորատար տաքսիներ ստեղծել, ասել է ընկերութեան վաճառքի տնօրէն Դետլեւ ֆոն Պլատէն ֆոն Դետլեւը: 

«alikonline.ir» - Գերմանական «Volkswagen» կոնցեռնի մէջ մտնող սպորտային աւտոմեքենաների արտադրող «Porsche»-ն մտադիր է թռչող ուղեւորատար տաքսիներ ստեղծել, ասել է ընկերութեան վաճառքի տնօրէն Դետլեւ ֆոն Պլատէն ֆոն Դետլեւը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Reuters»-ը:

«Սա իսկապէս իմաստ ունի:  Եթէ ես Ցուֆենհաուզենում «Porsche»-ի գործարանից գնում են Շտուտգարտի օդանաւակայան, ինձ նւազագոյնը կէս ժամ է պէտք եթէ բախտս բերի: Թռիչքի ժամանակ դա ընդամենը 3.5 րոպէ կը տեւի»,- ասել է նա:

«Porsche»-ն առաջին ընկերութիւնը չէ, որ մտածել է թռչող մեքենաների ստեղծման մասին:

Այսպիսով, 2017 թւականի  մայիսին «Toyota»-ն յայտարարել էր, որ իր թռչող մեքենաներ ստեղծող իր աշխատակիցների նախագծում ներդրել է 350 հազար դոլար: Դրա ստեղծումը նախատեսւում է աւարտել 2019 թւականին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։