Հա

Այլ

Երկուշաբթի, 05 Մարտի 2018 12:00

Յայտնի են դարձել 2017 թւականին ամենաշատ մեքենաներ վաճառած աւտոբրենդները

«Focus2move» վերլուծական կենտրոնի փորձագէտները կազմել են 2017 թ. ամենայաջողակ աւտոարտադրողների վարկանշային աղիւսակը, որում առաջին տեղը զբաղեցրել է գերմանական «Volkswagen Group» կոնցեռնը: Յայտնի է, որ նախորդ տարի ընկերութիւնը վաճառել է 10.4 մլն. մեքենայ, ինչը 3.5%-ով գերազանցում է 2016 թ. ցուցանիշը: 

«alikonline.ir» - «Focus2move» վերլուծական կենտրոնի փորձագէտները կազմել են 2017 թ. ամենայաջողակ աւտոարտադրողների վարկանշային աղիւսակը, որում առաջին տեղը զբաղեցրել է գերմանական «Volkswagen Group» կոնցեռնը: Յայտնի է, որ նախորդ տարի ընկերութիւնը վաճառել է 10.4 մլն. մեքենայ, ինչը 3.5%-ով գերազանցում է 2016 թ. ցուցանիշը: Գրում է «tert.am»-ը:

Երկրորդ հորիզոնականում է ճապոնական «Toyota Motor» կորպորացիան, որը վաճառել է 10.2 մլն. մեքենայ: Մինչդեռ լաւագոյն եռեակը եզրափակել է «Renault-Nissan» դաշինքը, որն աւելի քան 10 մլն. մեքենայ է վաճառել:

Առաջատար հնգեակում են ներառւել նաեւ «Hyundai-Kia»-ն (7.2 մլն. մեքենայ) ու «General Motors»-ը (6.8 մլն. մեքենայ):

Յայտնի է, որ տասնեակում են ներառւել «Ford Motor Company»-ն (6.2 մլն. մեքենայ), «Honda Motor Company»-ն (5.3 մլն. մեքենայ), FCA-ն (4.79 մլն. Մեքենայ), «P.S.A.»-ն (4.1 մլն. մեքենայ), «Suzuki»-ն (3.1 մլն. մեքենայ):

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառւել է 25 աւտոարտադրող: Հեղինակաւոր «Mercedez-Benz» եւ «BMW» ընկերութիւնները դուրս են մնացել լաւագոյն տասնեակից: 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ