Հա

Այլ

05/03/2018

Միրգն ու բանջարեղէնն օգնում են յաղթահարել դեպրեսիան

6 տարի շարունակ հետեւելով տարեց մարդկանց՝ ամերիկացի գիտնականները պարզել են, որ թարմ պտուղների, բանջարեղէնի եւ ձաւարեղէնի օգտագործումը նւազեցնում է հոգեկան հիւանդութեան վտանգը: 

«alikonline.ir» - 6 տարի շարունակ հետեւելով տարեց մարդկանց՝ ամերիկացի գիտնականները պարզել են, որ թարմ պտուղների, բանջարեղէնի եւ ձաւարեղէնի օգտագործումը նւազեցնում է հոգեկան հիւանդութեան վտանգը: Այս մասին գրում է «news.am»-ը:

Ուսումնասիրութեան ընթացքում մասնակիցները բաժանւել են երեք հիմնական խմբի՝ ըստ իրենց սննդակարգի համապատասխանութեանը «DASH» դիետային (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մօտեցում), միջերկրածովեան եւ աւանդական արեւմտեան դիետաներին:

Ինչպէս ցոյց են տւել ուսումնասիրութեան արդիւնքները, դեպրեսիայի առաջացման վտանգն աւելի ցածր էր այն խմբի ներկայացուցիչների մօտ, որոնք առաւելապէս սնւում էին «DASH» դիետայի շրջանակներում (մրգեր, բանջարեղէն եւ իւղազրկւած սնունդ): Դեպրեսիայի առաջացման ամենաբարձր մակարդակը գրանցւել էր այն մասնակիցների մօտ, որոնց սնդակարգն աւելի շատ համապատասխանում էր կարմիր մսի մեծ պարունակութեամբ արեւմտեան դիետաներին:

Գիտնականների կարծիքով՝ նրանց ուսումնասիրութիւնը չի ապացուցում, որ «DASH» դիետան յանգեցնում է հոգեկան խանգարման ռիսկի նւազեցմանը, սակայն ցոյց է տալիս որոշակի փոխկապւածութիւնը դրանց միջեւ:

կապւած լուրեր

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը
    Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը

    Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ սուրճը կարող է կանխել թեթեւ ու չափաւոր դեպրեսիան, որն ախտահարում է եկամտի բարձր մակարդակով երկրների բնակչութեան մօտ 15 տոկոսին։

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։