Հա

Այլ

07/03/2018

Աւստրալական լողափում 132 տարւայ հնութեան հաղորդագրութիւն է յայտնաբերւել շշի մէջ

Աւստրալիայի Փերթ քաղաքի մօտակայքում գտնւող լողափներից մէկում յայտնաբերւել է հնագոյն հաղորդագրութիւնը, որը պահպանւել է շշի մէջ: 

«alikonline.ir» - Աւստրալիայի Փերթ քաղաքի մօտակայքում գտնւող լողափներից մէկում յայտնաբերւել է հնագոյն հաղորդագրութիւնը, որը պահպանւել է շշի մէջ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ABC Australia»-ն:

Աղբիւրը մանրամասնում է, որ շշի հնութիւնը 132 տարի է: Այն գտել է լողափում զբօսնող կինը:

«Այն հրաշալի հին շշի տեսք է ունեցել, ու ես մտածեցի, որ այն լաւ կը նայւի իմ գրապահարանում»,- պատմել է տիկին Իլմանը:

Կնոջ խօսքով՝ իր որդու ընկերուհին յայտնաբերել է շշի մէջ գտնւող հաղորդագրութիւնը, երբ փորձել է թափ տալ շիշն աւազից:

«Տարանք շիշը տուն եւ չորացրինք, իսկ երբ բացեցինք այն, տեսանք, որ դա գերմանական տպագիր ձեւաթուղթ էր՝ համարեայ անհետացած ձեռագիր գրութիւններով»,- մանրամասնել է կինը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ տեքստը 1886 թւականի յունիսի 12-ին գրել է գերմանական «Պաուլա» նաւի ուղեւորը՝ Աւստրալիայի արեւմտեան ափից 950 կմ. հեռաւորութեան վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։