Հա

Այլ

07/03/2018 - 08:10

Ժնեւում ներկայացւել է առաջին թռչող մեքենան

Հոլանդական «PAL-V» ընկերութիւնը Ժնեւի աւտոսրահում ներկայացրել է առաջին սերիական արտադրութեան «Liberty» թռչող մեքենայ:

«alikonline.ir» - Հոլանդական «PAL-V» ընկերութիւնը Ժնեւի աւտոսրահում ներկայացրել է առաջին սերիական արտադրութեան «Liberty» թռչող մեքենայ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Motor.ru»-ն, մեքենան կարող է երկու ուղեւոր եւ մինչեւ 20 կգ. բեռ տեղափոխել: Ակնկալւում է, որ թռչող մեքենայի առաջին մատակարարումները տեղի կունենան 2019-ին՝ անհրաժեշտ թոյլտւութիւնն ստանալուց յետոյ:

«PAL-V Liberty» մոդելի ուժային համակարգի հիմքում ընկած է երկու «Rotax» աւիացիոն շարժիչը: Երկրով երթեւեկելու ռեժիմում շարժիչի հզօրութիւնը կազմում է 100 ձիաուժ: 100 կմ/ժամ արագութիւն զարգացնելու համար մեքենային անհրաժեշտ է մօտ 9 վայրկեան: Առաւելագոյն արագութիւնը կազմում է 160 կմ/ժամ: Ամբողջական լիցքաւորւած բաքով այն կարող է 1312 կմ. տարածութիւն անցնել՝ 100 կմ.-ի համար 7.6 լիտր վառելիքի միջին ծախսով:

Թռիչքի ռեժիմում մեքենան մինչեւ 200 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում, իսկ առաւելագոյն արագութիւնը 3500 մետր բարձրութեան պարագայում կազմում է 180 կմ/ժամ:

«PAL-V Liberty» մոդելի նախնական պատւէր տալու համար անհրաժեշտ է 2.500-25.000 դոլար կանխավճար կատարել՝ ըստ մոդելի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։