Հա

Այլ

07/03/2018 - 09:30

Ալբերտ Էյնշտէյնի ջութակը աճուրդի են դրել Նիւ Եօրքում

Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մէկին՝ Ալբերտ Էյնշտէյնին (1879-1955 թթ.), պատկանող ջութակը մարտի 9-ին կը վաճառեն «Bonhams»-ի Նիւ Եօրքի աճուրդում:

«alikonline.ir» - Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մէկին՝ Ալբերտ Էյնշտէյնին (1879-1955 թթ.), պատկանող ջութակը մարտի 9-ին կը վաճառեն «Bonhams»-ի Նիւ Եօրքի աճուրդում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Daily Express» թերթի տւեալներով՝ նախնական կարգով լոտը գնահատւում է 100 հազարից մինչեւ 150 հազար դոլար: Ֆիզիկոսն սկսել է ջութակ նւագել վեց տարեկան հասակում:

Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտէյնն իր համար բացայայտեց Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտութիւնը դարձաւ նրա կեանքի բաղկացուցիչ մասը: Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայութեամբ, որի խօսքը մեջբերւած է «Bonhams»-ի կայքում, երաժշտութիւնն օգնում էր նրան, երբ նա խորհրդածում էր իր տեսութիւնների շուրջ: Նշւում է, որ Էյնշտէյնը հազւադէպ էր ՝ճանապարհորդում առանց ջութակի:

Երաժշտութիւնն այնքան կարեւոր էր ֆիզիկոսի համար, որ իր աշխատանքային գրաֆիկի համաձայնեցման ժամանակ գիտնականը իւրաքանչիւր չորեքշաբթի օրւայ երեկոն տրամադրում էր Փրինսթոնի իր տանը նւագելու համար, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։