Հա

Այլ

08/03/2018 - 08:00

Ճապոնական «Mazda»-ի նախատիպը Ժնեւում ճանաչւել է լաւագոյն կոնցեպտային մեքենայ

Ժնեւեան աւտոսրահի շրջանակներում անցկացւած «Car Design Night» միջոցառման շրջանակներում «Mazda Vision Coupe» նախատիպը ճանաչւել է տարւայ լաւագոյն կոնցեպտային մեքենայ:

«alikonline.ir» - Ժնեւեան աւտոսրահի շրջանակներում անցկացւած «Car Design Night» միջոցառման շրջանակներում «Mazda Vision Coupe» նախատիպը ճանաչւել է տարւայ լաւագոյն կոնցեպտային մեքենայ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, յաղթողին որոշել է 18 հոգանոց ժիւրին, որի կազմում ընդգրկւած են խոշորագոյն համաշխարհային աւտոարտադրողների դիզայներական բաժինների ղեկավարները:

Ճապոնական ապրանքանիշի նախատիպի դեբիւտը կայացել էր 2017-ի նոյեմբերին Տոկիոյի աւտոսրահում: 

Սա առաջին մրցանակը չէ, որ ստանում է «Mazda Vision Coupe» կոնցեպտը: Յունւարի վերջին Փարիզում անցկացւած աւտոմոբիլային փառատօնում ճապոնական մոդելը ճանաչւել է 2017 թւականի ամենագեղեցիկ կոնցեպտային մեքենան:

«Mazda Vision Coupe»-ն իրենից ներկայացնում է 4 դռնանի կուպէ, որի ինտերիերի հարդարման ժամանակ կիրառւել է կաշի եւ փայտ, իսկ կենտրոնական կառավարման վահանակի վերին մասը զբաղեցնում է էկրանը:

Տեխնիկական յատկութիւնների մասին դեռեւս ոչինչ յայտնի չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։