Հա

Այլ

08/03/2018 - 09:20

«Bentley»-ն ներկայացրել է հիբրիդային «Bentyaga»-ն

Բրիտանական «Bentley» մեքենաշինական ընկերութիւնը Ժնեւի միջազգային աւտոսրահի շրջանակում ներկայացրել է նոր «Bentley Bentayga Hybrid» մոդելը, որն ընկերութեան՝ դէպի մեքենաշինական ոլորտի էլեկտրական ապագան տանող առաջին քայլն է:

«alikonline.ir» - Բրիտանական «Bentley» մեքենաշինական ընկերութիւնը Ժնեւի միջազգային աւտոսրահի շրջանակում ներկայացրել է նոր «Bentley Bentayga Hybrid» մոդելը, որն ընկերութեան՝ դէպի մեքենաշինական ոլորտի էլեկտրական ապագան տանող առաջին քայլն է:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, այն համալրւած է բենզինային «V6» շարժիչով, որը զուգակցւում է նաեւ որպէս գեներատոր ծառայող էլեկտրական շարժիչի հետ:

Յայտնի է, որ նորոյթը մի էլեկտրական լիցքաւորմամբ կարող է անցնել մօտ 50 կմ.: Մեքենայի ամբողջական լիցքաւորման համար անհրաժեշտ է 7.5 ժամ:

Աղբիւրը մանրամասնում է, որ վարորդը հնարաւորութիւն կունենայ ընտրել վարման 3 ռեժիմի (EV Drive, Hybrid, Hold) միջեւ:

Մեքենայի գնի վերաբերեալ տեղեկութիւն չկայ: Մոդելը վաճառքում կը յայտնւի տարեվերջին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։