Հա

Այլ

11/03/2018 - 09:10

Գիտնականները նշել են, թէ որ մարզաձեւն է օգնում դանդաղեցնել ծերացումը

իրմինգհեմի համալսարանի եւ Լոնդոնի Թագաւորական քոլեջի մասնագէտները պարզել են, թէ ինչպէս է հեծանիւ վարելն ազդում ծերացման գործընթացի վրայ: 

«alikonline.ir» - Բիրմինգհեմի համալսարանի եւ Լոնդոնի Թագաւորական քոլեջի մասնագէտները պարզել են, թէ ինչպէս է հեծանիւ վարելն ազդում ծերացման գործընթացի վրայ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Medical Xpress»-ը, փորձ կատարելու համար նրանք 55-79 տարեկան 125 հեծանւորդի են հրաւիրել: Տղամարդկանց (84 մարդ) խնդրել են 100 կմ. տարածութիւն անցնել մինչեւ 6.5 ժամւայ ընթացքում, իսկ կանանց (41 մարդ)՝ 60 կմ. տարածութիւն 5.5 ժամում: Գիտափորձին մասնակցել են միայն չծխող մարդիկ, որոնց արեան ճնշումը նորմալ է: Նրանք որոշ լաբորատոր հետազօտուիւններ են անցել, որոնց արդիւնքները համեմատւել են կանոնաւոր կերպով սպորտով չզբաղւող 57-80 տարեկան 75 մարդու, ինչպէս նաեւ 20-36 տարեկան 55 երիտասարդի ցուցանիշների հետ։

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ֆիզիկապէս ակտիւ մասնակիցները ուժի եւ մկանային զանգւածի կորուստ չեն ունեցել:

Նրանց մօտ նաեւ տարիքի հետ չի աւելացել ճարպի եւ արեան մէջ խոլեստերինի քանակը: Տղամարդկանց մօտ պահպանւել է տեստոտերոնի բարձր ցուցանիշը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։