Հա

Այլ

11/03/2018 - 08:50

Սպիտակուցների 7 օգտակար աղբիւր դիաբետիկների համար

Դիաբետի վերահսկողութեան գործում մեծ դերակատարում ունի յատկապէս սննդակարգը. առանց ճիշտ սնւելու՝ դեղերը սովորաբար չեն կարող դիաբետով տառապող հիւանդների արեան մէջ գլիւկոզայի մակարդակն արդիւնաւէտօրէն վերահսկել: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ օգտակար դիաբետիկների համար:

«alikonline.ir» - Դիաբետի վերահսկողութեան գործում մեծ դերակատարում ունի յատկապէս սննդակարգը. առանց ճիշտ սնւելու՝ դեղերը սովորաբար չեն կարող դիաբետով տառապող հիւանդների արեան մէջ գլիւկոզայի մակարդակն արդիւնաւէտօրէն վերահսկել: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ օգտակար դիաբետիկների համար: Գրում է «news.am»-ը:

 

Ընդեղէններ

Ամէն օր 5 բաժակ ընդեղէնային մթերքի օգտագործումը նւազեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների հաւանականութիւնը, օգնում կարգաւորել քաշը, ինչպէս նաեւ նւազեցնում է ճարպակալւելու հաւանականութիւնը. սա հաստատւել է նաեւ 2016 թւականին հրապարակւած հետազօտութեամբ: Ընդեղէնների այս բոլոր յատկութիւնները շատ կարեւոր են դիաբետը վերահսկելիս, ուստի խորհուրդ է տրւում այն պարտադիր ընդգրկել սննդակարգի մէջ:

 

Ձուկ եւ ծովամթերք

Կանոաւորապէս ձուկ օգտագործող մարդիկ աւելի հազւադէպ են բախւում դիաբետիկ ռետինոպատիային եւ դիաբետի դէպքում այլ բարդութիւններին:

 

Ընկուզեղէն եւ սերմեր

Ընկուզեղէնը մեծ քանակութեամբ  ճարպեր եւ կալորիաներ է պարունակում, սակայն քիչ չէ նաեւ սպիտակուցների պարունակութիւնը, եւ դրանք առողջութեան համար օգտակար են, այդ թւում՝ նաեւ դիաբետիկների: Ամենաօգտակարն են համարւում նուշը, յունական ընկոյզը եւ արեւածաղկի սերմերը:

 

Հաւի միս եւ հաւի մսից արտադրանք

Հաւի անիւղ միսը եւս օգնում է վերահսկողութեան տակ պահել արեան մէջ շաքարի մակարդակը, այս մթերքը ցածր հիպոգլիկեմիկ ինդեքս ունի: Հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ հաւի միսը, սպիտակուցի այլ աղբիւրների համեմատութեամբ, շատ օգտակար է դիաբետի վերահսկողութեան համար:

 

Ձու

Դեռեւս 2011 թւականին կատարւած հետազօտութեամբ պարզւել է, որ օրական 2 ձու օգտագործող 2-րդ տիպի դիաբետով տառապող հիւանդները «վատ» խոլեստերինի ցածր մակարդակ ունեն, ինչպէս նաեւ աւելի լաւ են վերահսկում արեան մէջ գլիւկոզայի մակարդակը եւ արեան ճնշումը:

 

Ցածր իւղայնութեամբ կաթ

Կայ սպիտակուցի եւս մի հրաշալի աղբիւր՝ կաթը: Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ 6 ամիս ցածր իւղայնութեամբ կաթի օգտագործումը բարելաւում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտութեան ցուցանիշները՝ այդ ընթացքում ոչ մի կերպ չազդելով առողջ մարդկանց լիպիդների եւ մարմնի զանգւածի վրայ:

 

Սոյա

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ սոյայի արտադրանքը եւ իզոֆլաւոնները 2-րդ տիպի դիաբետով հիւանդների օրգանիզմի վրայ պաշտպանական ազդեցութիւն է ապահովում: Սակայն աւելի լաւ է զերծ մնալ սոյայի վերամշակւած մթերքներից, ինչպիսին է սոյայի կաթը, որը շաքար է պարունակում: Սոյայի ցանկացած մթերք օգտագործելուց առաջ խորհուրդ է տրւում բաղադրութիւնը կարդալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։