Հա

Այլ

12/03/2018 - 09:00

6 բան, որ չի կարելի անել մէջքի քրոնիկական ցաւերի դէպքում

Մէջքի ցաւերի մասին մեծ թւով առասպելներ կան, որոնցից մի քանիսը պսակազերծել են բրիտանացի թերապեւտները: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում մի քանի բան, որ չի կարելի անել մէջքի քրոնիկական ցաւերի դէպքում: 

«alikonline.ir» - Մէջքի ցաւերի մասին մեծ թւով առասպելներ կան, որոնցից մի քանիսը պսակազերծել են բրիտանացի թերապեւտները: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում մի քանի բան, որ չի կարելի անել մէջքի քրոնիկական ցաւերի դէպքում: Այս մասին գրում է «news.am»-ը:

 

Մշտապէս մէջքի ուղիղ դիրքով նստել

Ինչ էլ ձեզ ասեն ճիշտ կեցւածքի կողմնակիցները, չպէտք է երկար ժամանակ մէջքի ուղիղ դիրքով նստել: Դրանով դուք մեծացնում էք ողնաշարի ծանրաբեռնւածութիւնը, ինչը կարող է մէջքում ցաւեր առաջացնել: Օրւայ ընթացքում ձեզ երբեմն թոյլ տւէք թուլանալ:

 

Չափից աւելի նիհար լինել

Յաճախ չափից աւելի նիհար մարդկանց մօտ կոտրւածքների հաւանականութիւնն աւելի բարձր է, քան նորմալ քաշով մարդկանց մօտ, այս պատճառով մշտապէս ձգտէք մարմնի առողջ զանգւածի, այլ ոչ նիհարելուն:

 

Չափից աւելի գեր լինել

Աւելորդ քաշը մէջքի, յօդերի, ողնաշարի վրայ աւելորդ ծանրաբեռնւածութիւն է: Եւ սա առողջ քաշի ձգտելու եւս մէկ պատճառ է:

 

Ծխել

Պարզւում է՝ ծխելը վնասակար է ոչ միայն սրտի ու անօթների, այլեւ մէջքի համար: Ծխելուց հրաժարւելը կարող է բերել ողնաշարում արեան ճնշման նւազման, քանի որ ծխախոտի ծուխը սաստկացնում է ցաւային զգացողութիւնների արտայայտւածութիւնը եւ մէջքի խնդիրները:

 

Ծանրութիւն տանել

Չարժի զբաղւել ծանրութիւն տեղափոխելով. դուք վտանգում էք վնասել ողնաշարը, ինչը ձեր խնդիրները միայն կը խորացնի:

 

Երկար քնել

Խորհուրդ է տրւում նաեւ հրաժարւել երկար քնելու սովորութիւնից՝ ինչպէս աշխատանքային, այնպէս էլ հանգստեան օրերին: Եթէ տառապում էք մէջքի ցաւերով, ապա անկողնում միեւնոյն դիրքով երկար մնալը կարող է դրանց սրացում առաջացնել:

Յարակից լուրեր

  • Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից
    Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից

    Քաղցկեղի հետազօտութեան համաշխարհային ֆոնդի եւ Ամերիկեան ուռուցքաբանութեան ինստիտուտի մասնագէտները, հիմւելով քաղցկեղ առաջացնող վտանգի ապացուցւած գործօնների վրայ, յայտնել են, թէ ինչպէս նւազեցնեն չարորակ ուռուցքների զարգացման հաւանականութիւնը, որոնք հնարաւոր է 40 տոկոս դէպքերում կանխել: 

  • Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»
    Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»

    Աւելորդ քաշով հիւանդները, որոնք հիւանդանոցում են յայտնւում որեւէ ինֆեկցիոն հիւանդութեան պատճառով, ապաքինւելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացութեան են յանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարութեամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։

  • 7 սովորութիւն, որոնք կարող են կայունացնել քաշը
    7 սովորութիւն, որոնք կարող են կայունացնել քաշը

    Սննդի հարցում խիստ սահմանափակումը ծանր է ազդում հոգեկանի ու օրգանիզմի վրայ։ Միաժամանակ կան միջոցներ, որոնք թոյլ են տալիս քաշը վերահսկել ստրեսի նւազագոյն մակարդակով։ 

  • Հետազօտութիւն. «Մարդը 50 տոկոսով աւելի շատ կալորիա է գործածում, քան կարծում է»
    Հետազօտութիւն. «Մարդը 50 տոկոսով աւելի շատ կալորիա է գործածում, քան կարծում է»

    Մարդիկ սովորաբար թերագնահատում են իրենց գործածած կալորիաների ծաւալը, նւազեցնելով այն առնւազն կիսով չափ։

    Ըստ վերջին 40 տարիների պաշտօնական վիճակագրութեան, գործածւող կալորիաների քանակութիւնը կրճատւել է, սակայն բնակչութիւնը չգիտես ինչու շարունակում է քաշ հաւաքել։

  • Բուսական սննդակարգը կօգնի կանխել դիաբետի զարգացումը աւելորդ քաշով մարդկանց մօտ
    Բուսական սննդակարգը կօգնի կանխել դիաբետի զարգացումը աւելորդ քաշով մարդկանց մօտ

    Աւելորդ քաշը կամ ճարպակալումը զգալիօրէն բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացման հաւանականութիւնը. գեր մարդկանց շուրջ 80 տոկոսը բախւում է այդ հիւանդութեանը։ Նոր հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւած են «Nutrients» ամսագրում, ցոյց է տւել, որ մսից ու կաթնամթերքից հրաժարւելը կարող է կանխել դիաբետի զարգացումը աւելորդ քաշով ու ճարպակալումով մարդկանց մօտ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։