Հա

Այլ

13/03/2018

Գիտնականները կապ են գտել սմարթֆոնների եւ հոգեկանի խանգարման միջեւ

Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնը կարող է իր տիրոջ հոգեկանի հետ կապւած խնդիրներ առաջացնել:

«alikonline.ir» - Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնը կարող է իր տիրոջ հոգեկանի հետ կապւած խնդիրներ առաջացնել: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է «Business Insider»-ը: Հրատարակութիւնը պնդում է, որ մշտական զանգերը եւ ծանուցումները ստրեսի հորմոններին դրդում են գործել:

Դա յանգեցրել է այն բանին, որ ամերիկացի ուսանողների 89 տոկոսը գանգատւում է «երեւակայական» թրթռազանգերից. երբ ուղեղն արձագագում է հեռախօսին, նոյնիսկ երբ այն անջատւած է: Ամերիկացիների եւս 86 տոկոսը պնդում է, որ մշտապէս ստուգում է էլեկտրոնային փոստը եւ սոցցանցերը:

Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լիւսթիգը պորտալին պատմել է, որ հեռախօսային ծանուցումներն ուղեղին «վարժեցնում են» գտնւելու գրեթէ մշտական ստրեսի եւ վախի վիճակում: Դա յանգեցնում է այն բանին, որ գլխուղեղի առաջճակատային կեղեւը, որը պատասխանատու է բարձրագոյն կարգի ճանաչողական գործառոյթների համար (ինքնառեֆլեքսիա, կամք, վերացական մտածողութիւն, ինքնաընկալում եւ մետագիտելիք), դադարում է լրիւ ծաւալով գործել:

Գիտնականների պնդմամբ՝ մարդկանց 97.5 տոկոսն ունակ չէ իսկական բազմախնդրայնութեան: Եթէ մարդը որեւէ բանով զբաղւած է, ստիպւած է լինում ընդհատել, որ պատասխանի հեռախօսազանգին, եւ խառնաշփոթութեան դէպքում բարձրանում է ստրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Այլ խօսքով՝ միանգամից շատ բան անելու դէպքում կուտակւող ստրեսը յանգեցնում է հիւանդագին վիճակների:

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա
    Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

    Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

  • Մաստակը կարող է նպաստել նիհարելուն
    Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

    Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։