Հա

Այլ

17/03/2018 - 09:00

«Apple»-ը դադարեցրել է «iPhone 8 Plus»-ի արտադրութիւնը

«Apple» ընկերութիւնը Կունշանի գործարանում (Չինաստան) «iPhone 8 Plus»-ի արտադրութիւնը դադարեցրել է երկու շաբաթով: Պատճառն այն է, որ մատակարար «Wistron»-ը, որն զբաղւում է սարքերի հաւաքմամբ, հաւանաբար, օգտագործել է չհաւաստագրւած լրակազմեր:

«alikonline.ir» - «Apple» ընկերութիւնը Կունշանի գործարանում (Չինաստան) «iPhone 8 Plus»-ի արտադրութիւնը դադարեցրել է երկու շաբաթով: Պատճառն այն է, որ մատակարար «Wistron»-ը, որն զբաղւում է սարքերի հաւաքմամբ, հաւանաբար, օգտագործել է չհաւաստագրւած լրակազմեր:

Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «MacRumors»-ը՝ վկայակոչելով «Commercial Times» թայւանեան թերթը: Ինչպէս գրում է հրատարակութիւնը, «Wistron»-ը տուգանել է մի քանի բարձրաստիճան ղեկավարների՝ փորձելով վերադարձնել վստահութիւնը «Apple»-ի նկատմամբ: Մինչդեռ մատակարարը հերքում է, որ սմարթֆոնների արտադրութիւնը դադարեցւել է մինչեւ հանգամանքների պարզումը:

Սակայն լուրերի ֆոնին «Wistron»-ի բաժնետոմսերի արժէքը նւազել է հինգ տոկոսով: Ընդ որում՝ պարզ չէ, թէ կեղծւած ջրամեկուսիչ բաղադրիչներով սմարթֆոնները կը յայտնւեն արդեօք խանութների վաճառասեղաններին եւ որքան են դրանք: «Wistron»-ն արտադրում է «iPhone 8 Plus»-ի միայն 20 տոկոսը, եւս 80 տոկոսը բաժին է ընկնում մրցակցող «Foxconn» մատակարարին: Ընդ որում՝ ընկերութիւնը 157 մլն. դոլար է ներդրել Բանգալորում (Հնդկաստան) նոր գործարանի կառուցման գործում, որտեղ պլանաւորւում է թողարկել «iPhone SE» եւ, հնարաւոր է, «iPhone 6s»: Ներկայում «Wistron»-ը «Apple»-ի մատակարարների շարքում առաջատար դիրք է գրաւում հնդկական շուկայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։