Հա

Այլ

19/03/2018

Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ

Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, թէ ինչ պրոցեսներ են տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ։

«alikonline.ir» - Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, թէ ինչ պրոցեսներ են տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնել է «MedicalXpress»-ը։

Գիտնականները վերլուծել են այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում յիշողութիւնների հետ դանդաղ քնի փուլի ժամանակ։ Այդ նպատակով նրանք խթանել են մկների նէյրոնները։

Հետազօտողները յանգել են այն եզրակացութեան, որ քնի ժամանակ ակտուալ տեղեկութիւններ պարունակող նէյրոնների միջեւ կապերը աւելի են ամրանում, իսկ այն կապերը, որոնք պարունակում են ոչ այնքան կարեւոր տւեալներ՝ թուլանում են ու անհետանում։

«Մարդու ապրումներով ու դրանց նշանակութեամբ պայմանաւորւած՝ համապատասխան նէյրոնային կապերի չափը փոխւում է»,- ասել է աշխատութեան առաջատար հեղինակ Անա Գոնսալէս Ռուեդան։

Ռուեդայի խօսքով՝ այդ մեխանիզմը կանխում է նեարդային համակարգի գերգրգռումը։ Բացի  դրանից, այդ ձեւով ուղեղը հնարաւորութիւն է ստանում երկար ժամանակ պահպանել կարեւոր տեղեկութիւնները առանց տւեալների կորստի։

«Չնայած ուղեղն ունի յիշողութեան արտառոց ծաւալ, նէյրոնների կապերի ու դրանց ակտիւութեան աջակցութիւնը շատ էներգիա է պահանջում։ Շատ աւելի արդիւնաւէտ է պահպանել միայն այն, ինչ անհրաժեշտ է»,- նշել է գիտնականը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։