Հա

Այլ

03/04/2018

ՆԱՍԱ-ն տիեզերքի իւրացման նոր համարձակ ծրագրեր է մշակում

ՆԱՍԱ-ի փորձագէտները հաստատել են տիեզերքի իւրացմանն ուղղւած 25 «խելայեղ» նախագծից բաղկացած հերթական ցանկը, որի հեղինակները նախատեսում են Մարսն ուսումնասիրել ռոբոտ-տրանսֆորմներների եւ կիբեռ-մեղուների օգնութեամբ:

«alikonline.ir» - ՆԱՍԱ-ի փորձագէտները հաստատել են տիեզերքի իւրացմանն ուղղւած 25 «խելայեղ» նախագծից բաղկացած հերթական ցանկը, որի հեղինակները նախատեսում են Մարսն ուսումնասիրել ռոբոտ-տրանսֆորմներների եւ կիբեռ-մեղուների օգնութեամբ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի ռեակտիւ շարժման լաբորատորիայի ղեկավար Ջէյսոն Դարլեթին, գիտնականների ծրագրերի շարքում է լազերային շարժիչ կառուցելը դէպի Ալֆա Ցենտաւրա աստղ թռչելու համար, ինչպէս նաեւ մարսագնացներին ճառագայթումից պաշտպանելը հսկայական մագնիսի օգնութեամբ:

Մի քանի տարին մէկ ՆԱՍԱ-ն մրցոյթ է անցկացնում նորարարական մշակումների ու ծրագրերի ներկայացման համար, որոնց արդիւնքում ընտրւած ամենահամարձակ նախագծերն ու գաղափարները կեանքի կը կոչւեն:

Մրցոյթի շրջանակներում տիեզերական գործակալութիւնն ամէն տարի 7-8 ռիսկային եւ հեռանկարային ծրագիր է ընտրում, որոնք ներկայացվում են ոչ մեծ գիտական թիմերի կողմից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։