Հա

Այլ

03/04/2018

«Ferrari»-ն փորձարկում է անձայն մեքենայի նախատիպը

Համացանցում յայտնւել է «Ferrari 488» մեքենայի փորձարկումների հոլովակը: Մեքենան ենթադրաբար յագեցած է հիբրիդային շարժիչով: Հոլովակում մեքենան գրեթէ անձայն է սլանում:

«alikonline.ir» - Համացանցում յայտնւել է «Ferrari 488» մեքենայի փորձարկումների հոլովակը: Մեքենան ենթադրաբար յագեցած է հիբրիդային շարժիչով: Հոլովակում մեքենան գրեթէ անձայն է սլանում: Ըստ «news.am»ի՝ հաղորդում է «autonews.ru»-ը:

Ըստ նախնական տւեալների՝ այն կունենայ ներքին այրման «V8» շարժիչ, որը կաշխատի էլեկտրական ագրեգատի հետ միասին:

Առաջին հիբրիդային «Ferrari»-ն յայտնւել է 2013-ին, երբ իտալացիները ներկայացրեցին «LaFerrari» մոդելը: Այն յագեցած է 963 ձիաուժ 6.3 լիտր «V12» շարժիչով:

«Ferrari LaFerrari»-ն կարող է 3 վայրկեանում մինչեւ 100կմ/ժ արագութիւն զարգացնել, իսկ նրա առաւելագոյն արագութիւնը սահանափակւած է ժամում 350 կմ.-ով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։