Հա

Այլ

04/04/2018

Ճապոնացի գիտնականներ. «Ծխելը բացասաբար է ազդում լսողութեան վրայ»

Ծխելը, յատկապէս շատ ծխելը, կարող է յանգեցնել լսողութեան հետ կապւած խնդիրների: Ճապոնացի մասնագէտները գտնում են, որ դա կապւած է նիկոտինի թունաւոր լինելու եւ ծխելիս արեան հոսքի խախտման հետ, ինչը բացասաբար է ազդում ներքին ականջի վրայ:

«alikonline.ir» - Ծխելը, յատկապէս շատ ծխելը, կարող է յանգեցնել լսողութեան հետ կապւած խնդիրների: Ըստ «Արմէնպրես»-ի՝ ինչպէս յայտնել է «Asahi» թերթը, այս եզրակացութեանն են յանգել Առողջութեան համաշխարհային պահպանութեան եւ բժշկութեան ազգային կենտրոնի մի խումբ ճապոնացի մասնագէտներ: Նրանց կողմից կատարւած ուսումնասիրութեանը մասնակցել է աւելի քան 50 հազար մարդ՝ Ճապոնիայի մայրաքաղաքային տարածաշրջանի խոշոր կորպորացիաների՝ 20-ից մինչեւ 64 տարեկան աշխատակիցներ:

Նրանք տրամադրել են 2008-ից մինչեւ 2010 թւականն ընկած ժամանակաշրջանում բուժզննումների տւեալները, ինչպէս նաեւ տեղեկատւութիւն այն մասին, թէ իրենք ծխում են արդեօք, թէ վտանգաւոր սովորութիւնից հրաժարւել են յայտարարւած ժամանակահատւածում եւ այլն: Դրանից յետոյ գիտափորձի մասնակիցները կանոնաւոր կերպով բժիշկների մօտ հետազոտւել են ընդհուպ մինչեւ 2016 թւականի վերջը, եւ այդ տեղեկատւութիւնը նույնպէս ստացվւել է հետազօտական կենտրոնում: Դիտարկումների ողջ ժամանակաշրջանում աւելի քան 5 հազար մարդկանց մօտ յայտնաբերել է լսողութեան տարբեր աստիճանի մասնակի կորուստ: Համադրելով ստացւած արդիւնքները, որոնք կապւած են այնպիսի գործօնների հետ, ինչպիսիք են տարիքը եւ քրոնիկական հիւանդութիւնները, գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ օրական մինչեւ 10 սիգարետ ծխելը խլութեան զարգացման շանսերը մեծացնում է 1.4 անգամ, իսկ եթէ այդ չափն աւելացւի մինչեւ մէկ տուփ եւ աւելի, ապա այդ ցուցանիշը կը մեծանայ մինչեւ 1.7 անգամ:

Ճապոնացի մասնագէտները գտնում են, որ դա կապւած է նիկոտինի թունաւոր լինելու եւ ծխելիս արեան հոսքի խախտման հետ, ինչը բացասաբար է ազդում ներքին ականջի վրայ: Համանման ազդեցութիուն է ունենում նաեւ վերջին ժամանակներս տարածում ստացած Էլեկտրոնային սիգարետների գործածումը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։