Հա

Այլ

04/04/2018

Աճուրդի է հանւել «Lamborghini Diablo» մոդելի «ամենավայրի» տարբերակը

Կանադական «RM Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի է հանել 80 օրինակով թողարկւած «Lamborghini Diablo GT» սուպերքարերից մէկը, որի վազքը ներկայ պահին կազմում է 276 կմ.:

«alikonline.ir» - Կանադական «RM Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի է հանել 80 օրինակով թողարկւած «Lamborghini Diablo GT» սուպերքարերից մէկը, որի վազքը ներկայ պահին կազմում է 276 կմ.:

Ըսր «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «motor.ru»-ն, մեքենան կը վաճառւի մայիսին Մոնակոյում: Վաճառւող մեքենայի նկարագրութեան մէջ ասւում է, որ «GT»-ն «Diablo»-ի բոլոր տարբերակներից ամենավայրին է: Այն տւեալ խմբաքանակի 12-րդ կուպէն է, որի վազքը նւազագոյնն է միւս բոլոր մոդելներից:

Սեփականատիրոջ մասին տեղեկութիւն չի նշւում: Մեքենայի կողմնորոշիչ գինը նոյնպէս չի հաղորդւում:

Այս մոդելի «GT» տարբերակը ներկայացւել է 1999-ին: Այն զինւել է 6 լիտր ծաւալային «V12» շարժիչով, որը 583 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: Հետնաքարշակ կուպէն համալրւել է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։