Print this page
05/04/2018 - 08:50

Մարկ Ցուկերբերգը վկայութիւն կը տայ Կոնգրեսում

«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը յաջորդ շաբաթ Կոնգրեսում վկայութիւն կը տայ միլիոնաւոր օգտատէրերի անձնական տւեալների արտահոսքի կապակցութտամբ: 

«alikonline.ir» - «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը յաջորդ շաբաթ Կոնգրեսում վկայութիւն կը տայ միլիոնաւոր օգտատէրերի անձնական տւեալների արտահոսքի կապակցութտամբ: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «AFP»-ն:

Լսումները տեղի կունենան ապրիլի 11-ին Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հարցերով կոմիտէում: Դրանց նպատակն է «լոյս սփռել այդ օգտատէրերի տւեալների գաղտնիութեան վերաբերեալ կարեւորագոյն հարցերի վրայ եւ օգնել բոլոր ամերիկացիներին աւելի լաւ հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում նրանց անձնական տւեալների հետ համացանցում»,- նշւում է կոմիտէի նախագահ Գրէգ Վոլդէնի եւ դեմոկրատ կոնգրեսական  Ֆրենկ Փալոնէի յայտարարութեան մէջ:

Նշենք, որ բրիտանական «Cambridge Analytica» ընկերութիւնը անօրինական կերպով ստացել է «Facebook»-ի 50 միլիոն օգտատէրերի տւեալները: Հաւաքած տւեալների հիման վրայ հետազօտողները գնահատել են ընտրողների քաղաքական նախասիրութիւնները եւ նրանց գովազդներ ցոյց տւել, որոնք ուղիղ կերպով վերաբերում էին նրանց հետաքրքրութիւնների դաշտին: Մասաչուսեթս նահանգի գլխաւոր դատախազ Մարա Հէլէյը յայտարարել է «Facebook»- ի եւ Քեմբրիջի «Cambridge Analytica» ընկերութեան դէմ հետաքննութիւն սկսելու մասին:

 

Յարակից լուրեր