Հա

Այլ

05/04/2018

«Lockheed Martin»-ը գերձայնային ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտաւորագիր է ստացել

Աւիացիոն տեխնիկայի խոշորագոյն արտադրողներից մէկը՝ ամերիկեան «Lockheed Martin» ընկերութիւնը, գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտաւորագիր է ստացել Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան ուսումնասիրութեան ԱՄՆ-ի ազգային վարչութիւնից (NASA):

«alikonline.ir» - Աւիացիոն տեխնիկայի խոշորագոյն արտադրողներից մէկը՝ ամերիկեան «Lockheed Martin» ընկերութիւնը, գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտաւորագիր է ստացել Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան ուսումնասիրութեան ԱՄՆ-ի ազգային վարչութիւնից (NASA): Փորձնական թռիչքը պլանաւորւած է 2021 թւականի վերջին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հաղորդագրութեան համաձայն, որը ապրիլի 3-ին հրապարակւել է ընկերութեան կայքում, պարտաւորագրի ընդհանուր գումարը կազմում է 247.5 մլն. դոլար: Մշակմամբ զբաղւելու է «Lockheed Martin» ընկերութեան «Skunk Works» անւանումով ստորաբաժանումը: Տեխնիկական առաջադրանքը նախագծումն է, կառուցումը եւ այսպէս կոչւած «X-Plane» թռիչքային փորձարկումների անցկացումը: Նախագծի հիմքում պէտք է ընկնի «NASA»-ում մշակւած ձայնային արգելքի յաղթահարման անաղմուկ տեխնոլոգիան: Ժամանակակից կործանիչ-ինքնաթիռների մեծամասնութիւնը կարող է սլանալ գերձայնային արագութիւններով (1191.6 կմ./ժամից աւելի), բայց թռիչքի ընթացքում հնչում է խլացուցիչ գււոց, որն առաջանում է այսպէս կոչւած ձայնային հարւածից:

Դա է հէնց քաղաքացիական աւիացիայի ինքնաթիռների կողմից գերձայնային թռիչքների կատարման գործող արգելքի պատճառը: Նոր օդանաւն ստեղծւելու է Կալիֆորնիայում: Ըստ մտայղացման, դա լինելու է ինքնաթիռ, որը կը կարողանայ բարձրանալ գրեթէ 17 կիլոմետր եւ հասնել 1512 կմ./ժամ արագութեան: Ընդ որում՝ ձայնային հարւածն անխուսափելի է, բայց կոնստրուկտորները ցանկանում են առաջացող աղմուկը նւազեցնել աւելի քան կիսով չափ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։