Հա

Այլ

Կիրակի, 08 Ապրիլի 2018 08:25

Տիեզերակայանում աշխարհի առաջին հիւրանոցի բացումը պլանաւորւած է 2020 թւականին

Տիեզերակայանում աշխարհի առաջին հիւրանոցի բացումը պլանաւորւած է 2020 թւականին: «Aurora» մոդուլային ուղեծրակայանում հիւրանոցի մշակմամբ զբաղւում է Միացեալ Նահանգների «Orion Span» ընկերութիւնը:

«alikonline.ir» - Տիեզերակայանում աշխարհի առաջին հիւրանոցի բացումը պլանաւորւած է 2020 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «SpaceNews» պորտալը: «Aurora» մոդուլային ուղեծրակայանում հիւրանոցի մշակմամբ զբաղւում է Միացեալ Նահանգների «Orion Span» ընկերութիւնը:

Հիւրանոցի մակերեսը կը կազմի 42 քառակուսի մետր, որտեղ կարող են տեղաւորւել չորս հիւրերն ու անձնակազմի երկու անդամները: «Հիւրերն ուղեծրի հիւրանոցում կը գտնւեն (Երկրի - խմբ.) մակերեւոյթից 320 կիլոմետր բարձրութեան վրայ՝ ամբողջ ժամանակ գտնւելով անկշռութեան վիճակում»,- յայտարարել է «Orion Span»-ի գլխաւոր տնօրէն Ֆրենկ Բունգերը «Forbes» հանդէսում հրապարակւած հարցազրոյցում:

Նրա խօսքով՝ հիւրանոցի հիւրերը կը կարողանան մասնակցել մրգերի եւ բանջարեղէնի աճեցման գիտափորձերին, որոնք ճանապարհորդութիւնից յետոյ նրանք կարող են իրենց հետ վերցնել որպէս յուշանւէր: Ինչպէս յայտնել է հանդէսը, հիւրանոցում 12 օր ապրելու տոմսը կարժենայ 9.5 միլիոն դոլար: Գումարը ներառում է նախաթռիչքային պատրաստման երեք ամիսը, ինչպէս նաեւ մինչեւ տիեզերակայան եւ յետ փոխադրումը: Հիւրանոցը Երկրի շուրջը պտոյտ կը գործի իւրաքանչիւր 90 րոպէն մէկ, այսպիսով, հիւրերը կը կարողանան ամէն օր դիտել 16 արեւածագ ու մայրամուտ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։