Հա

Այլ

Կիրակի, 08 Ապրիլի 2018 08:05

Գիտնականները պարզել են, որ ֆինանսապէս յաջողակ մարդկանց միաւորում է ուղեղի նման կառուցւածքը

Այն մարդկանց, ովքեր չեն վախենում ֆինանսական ռիսկերից եւ հանգիստ են վերաբերւում դրանց հետեւանքներին, տարբերում է ուղեղի նման կառուցւածքը:

«alikonline.ir» - Այն մարդկանց, ովքեր չեն վախենում ֆինանսական ռիսկերից եւ հանգիստ են վերաբերւում դրանց հետեւանքներին, տարբերում է ուղեղի նման կառուցւածքը: Այս եզրակացութեանն է յանգել Փենսիլւանիայի համալսարանի հետազօտողների խումբը, նրանց գիտափորձը նկարագրւած է «Neuron» հանդէսում: Գիտափորձին մասնակցել են 108 առողջ երիտասարդներ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նրանց առաջարկել են լրացնել այս կամ այն կերպ ֆինանսական ռիսկի հետ կապւած աւելի քան 100 սցենար բովանդակող հարցարանները: Օրինակ՝ նրանք կարող էին ընտրել ոչ մեծ, բայց երաշխաւորւած վարձատրութիւն կամ ռիսկի գնալ մեծ պարգեւի յոյսով՝ հասկանալով, որ կարող են կորցնել ամբողջ «կարողութիւնը»:

Բարդ ֆինանսական որոշումներ կայացնելու համար նրանց տրւել է չորս վայրկեան: Նրանց ուղեղում կատարւած բոլոր փոփոխութիւնները գրանցել են յատուկ ապարատները: Պարզւել է, որ այն մասնակիցների մօտ, որոնք միւսներից աւելի յաջող են գլուխ հանել առաջադրանքներից եւ յաղթահարել ստրեսը, աւելի շատ է գորշ նիւթը եւ աւելի լաւ են զարգացած ֆունկցիոնալ կապերը նշագեղձի եւ հարճակատային կեղեւի միջեւ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը
    Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը

    Նստակեաց կենսակերպը կապակցւած է ուղեղի այն գօտու բարակման հետ, որը կարեւորագոյն դեր է կատարում էքսպլիցիտային յիշողութեան աշխատանքում, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի հետազօտողները։ Յիշողութեան այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձութիւնները։ Ընդ որում  նոյնիսկ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժութեան հետեւանքներից։

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։