Հա

Այլ

08/04/2018 - 08:10

Իլոն Մասկ. «Արհեստական ինտելեկտը կարող է վերածւել անմահ բռնապետի»

Ամերիկացի միլիարդատէր, «Tesla» եւ «SpaceX» ընկերութիւնների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը կրկին իր մտավախութիւններն է յայտնել արհեստական ինտելեկտի (ԱԻ) ստեղծման առնչութեամբ:

«alikonline.ir» - Ամերիկացի միլիարդատէր, «Tesla» եւ «SpaceX» ընկերութիւնների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը կրկին իր մտավախութիւններն է յայտնել արհեստական ինտելեկտի (ԱԻ) ստեղծման առնչութեամբ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Mashable»-ը, Մասկը չի բացառել, որ ԱԻ-ն կարող է վերածւել «անմահ բռնապետի, որից ոչ ոք չի կարող փախչել»:

Քրիս Փայնի՝ «Վստահո՞ւմ ես այս համակարգչին» վաւերագրական ֆիլմում Մասկը լուրջ մտավախութիւն է յայտնել այն առումով, որ գերհզօր ու առաջադէմ տեխնոլոգիան կարող է օգնել բռնատիրական ռեժիմների հաստատման հարցում եւ, ի տարբերութիւն մարդ բռնապետերի, կարող է յարատեւ լինել ու մարդկանց բռնաճնշումների ենթակելու մշտական համակարգ ստեղծել:

Այս համատեքստում միլիարդատէրը յիշեցրել է բռնապետեր Բենիտո Մուսոլինիին ու Ադոլֆ Հիտլերին, որոնք, ի տարբերութիւն ԱԻ-ի, ծնւել են, ապրել ու ի վերջոյ մահացել:

«Սա շատ կարեւոր հարց է: ԱԻ-ն մեր կեանքի վրայ ազդելու է այնպիսի միջոցներով, որ մենք չենք էլ կարող պատկերացնել»,- ասել է Մասկը:

Աւելի վաղ միլիարդատէրը նախազգուշացրել էր, որ ԱԻ-ի պատճառով կարող է սկսւել Երրորդ համաշխարհային պատերազմը: Նա ընդգծել էր, որ ԱԻ-ն ժամանակակից քաղաքակրթութեան համար մեծագոյն ռիսկ է, որն անպայման պէտք է խիստ վերահսկողութեան տակ պահւի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։