Հա

Այլ

08/04/2018 - 08:15

Սուրճն օգտակար է սրտի համար, բայց առանց ծխախոտի

Օրական երեք կամ աւելին բաժակ սուրճ խմելը կարող է նւազեցնել անօթների խցանման վտանգը՝ դրանով իսկ պաշտպանելով սիրտը, պարզել են բրազիլացի գիտնականները։ 

«alikonline.ir» - Օրական երեք կամ աւելին բաժակ սուրճ խմելը կարող է նւազեցնել անօթների խցանման վտանգը՝ դրանով իսկ պաշտպանելով սիրտը, պարզել են բրազիլացի գիտնականները։ Այս մասին գրում է «news.am»-ը:

«MedicalXpress»-ի փոխանցմամբ՝ հետազօտողներն իրականացրել են հարցում, որին մասնակցել է Սան Պաուլուի աւելի քան 4400 բնակիչ։ Կամաւորներին հարցրել են՝ արդեօք նրանք սիրում են սուրճ, որքան յաճախ են խմում ու ինչպէս են այն պատրաստում։ Հետագայում այդ պատասխանները համեմատել են զարկերակների կալցիումային գործակցի հետ, որը վկայում է անօթներում կալցիումի կուտակման մասին՝ որպէս սրտի նոպայի վտանգի գործօն։

Հետազօտութեան մասնակիցների միջին տարիքը կազմել է 50 տարեկան (35-74 տարեկան)։ 10 մարդկանցից գրեթէ 8-ը խոստովանել է, որ քիչ է շարժւում, իսկ 2/3-ը յայտնել է աւելորդ քաշի կամ ախտորոշւած ճարպակալման մասին։ Բացի դրանից, հետազօտութեան 10 մասնակիցներից 3-ը նախկինում ծխել է, իսկ 16 տոկոսը հիմա էլ է շարունակում ծխել։

«Տւեալների վերլուծութիւնը ցոյց է տւել, որ օրական աւելի քան երեք բաժակ սուրճի գործածումը նւազեցնում էր զարկերակային կալցիֆիկացման հաւանականութիւնը այն մարդկանց մօտ, ովքեր երբեւէ չեն ծխել»,- ասում է հետազօտութեան առաջատար հեղինակ, Սան Պաուլուի  համալսարանում դոկտորի թեկնածու Անդրէա Միրանդան։ Ինչո՞ւ է ծխելն այս դէպքում զսպող գործօն դառնում։ «Journal of the American Heart Association» ամսագրում հրապարակւած յօդւածում նշւած է, որ անառողջ ազդեցութիւնը, որը ծխելն ունենում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրայ, ունակ է ճնշել սուրճի դրական ազդեցութիւնը սրտի ու անօթների վրայ։

Անդրէա Միրանդան նշում է, որ իրենք պէտք է պարզեն՝ արդեօք օրական չորս կամ հինգ բաժակ սուրճ խմելն էլ աւելի՞ մեծ օգուտ կը տայ, թէ՞ դրական ազդեցութիւնը կը նւազի։ Ու նախազգուշացնում է, որ «միւս հետազօտութիւններն արդէն ցոյց են տւել, որ այդ ըմպելիքի չարաշահումը կարող է անվտանգ չլինել»։

Նկատի ունեցեք, որ սրտի հետ կապւած բոնուսները չեն տարածւում կոֆէին պարունակող միւս ըմպելիքների ու մթերքների վրայ՝ լինի դա թէյ, թէ շոկոլադ։ «Սուրճը հանքանիւթերի ու ամենատարբեր բաղադրանիւթերի բարդ խառնուրդ է, այնպէս որ՝ ամենայն հաւանականութեամբ, առողջութեան համար բոնուսների աղբիւրը պէտք է որոնել սուրճի հակաօքսիդանտային յատկութեան մէջ, այլ ոչ թէ կոֆէինի»,- ամփոփում են հետազօտութեան հեղինակները։

Յարակից լուրեր

  • Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել
    Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել

    Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։