Հա

Այլ

11/04/2018 - 08:00

«Pininfarina»-ն կը ներկայացնի մէկ լիցքաւորմամբ 1000 կմ. տարածութիւն անցնող էլեկտրամեքենան

Իտալական «Pininfarina» դիզայներական ընկերութիւնը Պեկինի աւտոսրահում երկու նոր կոնցեպտային մեքենայ կը ներկայացնի, որոնք մշակւել են «Hybrid Kinetic Group» հոնկոնգեան ընկերութեան հետ համատեղ:

«alikonline.ir» - Իտալական «Pininfarina» դիզայներական ընկերութիւնը Պեկինի աւտոսրահում երկու նոր կոնցեպտային մեքենայ կը ներկայացնի, որոնք մշակւել են «Hybrid Kinetic Group» հոնկոնգեան ընկերութեան հետ համատեղ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Motor.ru»-ն, նորոյթներից մէկը կը լինի «H500» էլեկտրական սեդանը, որի լուսանկարն ընկերութիւնը հրապարակել է իր թւիթերեան էջում: Մեքենայի մասին յաւելեալ տեղեկութիւն դեռեւս չի հաղորդւում: Ենթադրւում է, որ տեխնիկական առումով, այն նման կը լինի «Pininfarina»-ի նախորդ կոնցեպտային մոդելներին, մասնաւորապէս հիբրիդային ուժային համակարգի առումով: Առանց վերալիցքաւորման մեքենան կը կարողանայ մինչեւ 1000 կմ. տարածութիւն անցնել:

Մեքենայի ինտերիերի ուրւագծում պարզ երեւում է, որ էլեկտրամեքենան կը համալրւի թւային կառավարման վահանակով:

«Pininfarina» եւ «Hybrid Kinetic Group» ընկերութիւններ համագործակցութիւնն սկսւել է 2017 թւականին՝ «H600» էլեկտրական սեդանի թողարկմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։