Հա

Այլ

15/04/2018 - 07:50

Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

«alikonline.ir» - Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիտնականների խօսքով՝ հատապտուղներում պարունակւող պիգմենտները, որոնք դրանք ներկում են կարմիր, կապոյտ, մանուշակագոյն եւ յայտնի են որպէս անտոցիաններ, ուժեղացնում են սիրտուին 6-ի (SIRT6) ակտիւութիւնը, սա էնզիմ է քաղցկեղային բջիջներում: Այս էնզիմի կարգաւորումը նոր մօտեցում է քաղցկեղի բուժման մէջ:

Սիրտուինները մոդուլացնում են գէների էքսպրեսիան, որոնք բջիջների աշխատանքը վերահսկում են ազդանշանային ուղիների միջոցով: Օրգանիզմի ծերացումը սիրտուինների աշխատանքում փոփոխութիւններ է առաջացնում, ինչը կապւած է մի ամբողջ շարք հիւանդութիւնների հաւաքակազմի հետ: Գիտնականները սիրտուին 6-ի մասին քիչ բան գիտեն, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ այն նոյնպէս մասնակցում է գլիւկոզայի մետաբոլիզմին:

Ի դէպ, վերջերս հատապտուղների մէջ յայտնաբերւել է նոր անտոցիան՝ ցիանիդին: Այն շատ է պարունակւում վայրի հապալասի, սեւ հաղարջի եւ հապալասի մէջ: Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ ցիանիդինը սիրտուին 6-ի մակարդակը մեծացրել է մարդու կոլորեկտալ քաղցկեղի բջիջներում: Միաժամանակ նւազել է «Twist1» եւ «GLUT1» քաղցկեղային գէների էքսպրեսիան, իսկ հակաքաղցկեղային «FoXO3» գէնի էքսպրեսիան, հակառակը, ուժեղացել է:

Յատուկ մշակւած համակարգչային մոդելն, իր հերթին, թոյլ է տւել կանխատեսել, թէ բոյսերի տարբեր ֆլաւոնոիդային միացութիւններն ինչպէս կը կարգաւորեն սիրտուին 6-ը: Համակարգիչը հաստատել է, որ անտոցիանները սիրտուին 6-ն ակտիւացրել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։