Հա

Այլ

Կիրակի, 15 Ապրիլի 2018 07:55

Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

«alikonline.ir» - Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է «MedicalXpress»-ի մամուլի տեղեկագրում:

Հետազօտութեանը մասնակցել է 38-ից մինչեւ 73 տարեկան աւելի քան 433 հազար մարդ, որոնք բաժանւել են չորս խրոնոտիպերի՝ առաւօտեան, չափաւոր առաւօտեան, երեկոյեան եւ չափաւոր երեկոյեան: Կամաւորների վիճակին հետեւել են վեցուկէս տարի:

Պարզւել է, որ «բուերի» մօտ տարբեր պատճառներով, այդ թւում՝ սիրտ-անօթային հիւանդութիւններից, վաղաժամ մահւան վտանգը 10 տոկոսով բարձր է, քան «արտոյտների» մօտ: Բացի այդ, նրանք աւելի յաճախ են տառապում շաքարախտով, հոգեբանական եւ նեարդային խանգարումներով:

Գիտնականների խօսքով՝ եթէ յաջողւի ապացուցել, որ մարդու խրոնոտիպն ինչ-որ չափով որոշւում է գէնետիկօրէն, ապա դա մատնանշում «բուերի» համար ամենօրեայ կարգուկանոնը, ներառեալ աշխատանքային օրւայ սկիզբը, փոխելու անհրաժեշտութիւնը: Նրանք, ովքեր ստիպւած են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ այն պատճառով, որ հնարաւոր չէ տեղաշարժել նրանց կենսաբանական ժամերը, ապրում են մի աշխարհում, որը յարմարեցւած է «արտոյտներին», ինչի պատճառով ենթակայ են ստրեսների եւ օրւայ ռիթմի խանգարումների: Յայտնի է, որ ամառային ժամանակին անցումը սրտի նոպաների թւի աճ է հրահրում: Քանի որ «բու» մարդկանց մօտաւոր թիւը գնահատւում է 1.3 միլիարդ, գիտնականները կարծում են, որ հնարաւոր ռիսկերը կարող են գերակշռել օրւայ այն ռեժիմի օգուտները, որն ընդհանուր է բոլորի համար:

Յարակից Հրապարակումներ

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Ինչո՞ւ ենք մենք մշտապէս քնել ուզում
    Ինչո՞ւ ենք մենք մշտապէս քնել ուզում

    Որոշ մարդիկ քնում են օրական 9-10 ժամ, երբեմն էլ ցերեկն են փորձում մի քիչ քնել ու միեւնոյն է՝ անընդհատ քնել են ուզում։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում ու ո՞ր դէպքերում է քնկոտութիւնը մասնագէտին դիմելու առիթ հանդիսանում։

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։